Փաշինյանը ՀՀԿ-ին կզրկի՞ խորհրդարանական մեծամասնությունից

Հանրապետական խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ցույց տվեց, որ ինքն ընդդիմության կարգավիճակում ավելի լավ է նայվում, ավելի լավ թիմ է, քան իշխանության: ՀՀԿ-ում թե հուժկու հարձակվողներ կան՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, Շարմազանովի, Սամվել Ֆարմանյանի, թե փորձառու պաշտպաններ՝ Արա Բաբլոյան, Գագիկ Մինասյան, թե պասիվ երկրպագուներ, ինչպիսին օլիգարխիան է, որը խոնարհ-խոհուն բազմել էր դահլիճի մի անկյունում եւ փիքր էր անում, եւ ջիգյարով երկրպագուներ, որպիսին Շուշան Պետրոսյանն է, ով քննարկման ողջ ընթացքում տեղից վեր էր թռչում, բռունցքում ձեռքերը, օդ պարզում, երբ իր կուսակից ընկերները Փաշինյանին իր տեղն էին ցույց տալիս: Ինչպես երեւում է, Փաշինյանին էլ է դուրս եկել ՀՀԿ-ի ընդդիմադիր կարգավիճակը, նա ի պատասխան Մարգարիտ Եսայանի հարցի, թե ինչպես է աշխատելու առանց ընդդիմություն խորհրդարանի, բազմանշանակ պատասխանել է, որ վարչապետի քվեարկությունից հետո կերեւա՝ կա ընդդիմություն, թե չկա: Փաշինյանը գիտի հավանաբար, որ խորհրդարանում ինքը միաձայն վարչապետ չի ընտրելու, իսկ իր օգտին չքվեարկածները, բնականաբար, լինելու են խորհրդարանի ընդդիմադիրները: Որ Փաշինյանին դուր է գալիս այդ վիճակը, փաստում է նրա մեկ ուրիշ հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Թավշյա հեղափոխության ճանապարհային քարտեզի երրորդ կետը այդ ընտրություններն են, որոնք պետք է հաջորդեն վարչապետի ընտրությանը եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Շաբաթներ առաջ Փաշինյանը հրապարակներից պնդում էր, որ պետք է անհապաղ ցրել խորհրդարանը, այսօր նա ասում է, որ այդ հարցը դեռ մշուշոտ է: Փաշինյանն ասում է, որ ինքը հակված է հնարավորինս շուտ անցկացնել ընտրություններ, մոտավորապես երկու ամսի հետո, երբ խորհրդարանին կպարտադրի չընդունել իր ծրագիրը, ԱԺ-ն կցրվի, նոր ընտրությունները կանցկացվեն 40 օր հետո: Մյուս ուժերի հետ այս հարցում չկա համաձայնություն, ոմանք ըստ Փաշինյանի կարծում են, որ հիմա պատրաստ չեն նոր ընտրությունների ու դա պետք է անել առաջիկա մեկ տարվա ընթացքում: Ակնհայտ է, որ նախեւառաջ Փաշինյանն է ձգտում ընտրությունները հետաձգել հնարավորինս երկար, այդ պարագայում, նա լիակատար կստանձնի պետական ապարատի ողջ վերահսկողությունը ու ընտրություններին այդ ապարատը կօգտագործի հանուն իր ղեկավարած ուժի: Հակառակ դեպքում նա հրապարակի պարտադրմամբ կհասներ նաեւ ծրագրային այդ կետին: Մյուս կողմից Սահմանադրությունը խորհրդարանը ցրելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու 3 տարբերակ է նախատեսում։ Այս պարագայումը ամենաարագը վարչապետ չընտրելն է, ինչը քիչ հավանական է: Երկրորդ՝ կառավարության ծրագիրը չընդունելու տարբերակն է, որը նորընտիրը 20 օրյա ժամկետում պետք է խորհրդարան ներկայացնի, հնգօրյա ժամկետում էլ հաստատեն։ Կա նաեւ երրորդ տարբերակ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու տարբերակն է։ ՀՀԿ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ կարող է ներկայացնել ոչ շուտ քան մեկ տարի հետ, բայց այդ պարագայում նա կարող է նաեւ վարչապետի իր թեկնածուին առաջադրել, եթե մինչեւ այդ ժամկետը Փաշինյանին չհաջողվի ՀՀԿ-ին դարձնել խորհրդարանական փոքրամասնություն: Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am