ՀՀԿ-ի շանսը. քայքայվել, թե՞ դժոխքի վերածել

Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ծավալվող դրամատիկ իրադարձությունները որոշակի հանգուցալուծման հասան: Խորհրդարանի չորս խմբակցություններից երեքը հայտարարեցին մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունն էլ չի խոչընդոտի խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը, այս մասին հայտնի դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ «Եթե Ազգային ժողովի 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա», - հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն քվորում կապահովե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց՝ «այո»: ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 58 մանդատ, իսկ վարչապետի ընտրության համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 53 կողմ ձայն: Վահրամ Բաղդասարյանը չի մանրամասնում՝ ՀՀԿ-ից կլինեն Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկողներ, թե ոչ, սակայն, կանխատեսելի է, որ միայն այդ պարագայում կիրագործվի Փաշինյանի ծրագիրը: Թեեւ իրավական տեսանկյունից քաղաքական ճգնաժամի հաղթահարման երկու ճանապարհ կա. նոր վարչապետի, այն է՝ ժողովրդական թեկնածուի ընտրություն, երկրորդ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սակայն, եթե ՀՀԿ-ն տապալի ընտրությունները եւ միանգամից գնա արտահերթ ընտրության, ապա կասկած չկա, որ համաժողովրդական շարժումը նոր թափ կստանա, ինչպես եղավ Փաշինյանին ձերբակալելու օրը:Վերջինս հայտարարել է, որ այդ պարագայում իրենք կբոյկոտեն ընտրությունները՝ գործընթացները տեղափոխելով փողոց: Անշուշտ, ՀՀԿ-ի համար այս տարբերակը կլինի լավագույնը, որովհետեւ ձեռքում պահելով իշխանությունն ու գնալ ընտրությունների, նշանակում է կրկնել նախորդ տարիների հաջողված փորձը: Բայց այս սցենարը քիչ հավանական է, որովհետեւ այդպիսով ավելի կխորանա քաղաքական ճգնաժամը: Ի վերջո, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի թեկնածու չառաջադրելը հիմնավորեց երկրում կայունություն պահպանելու խնդրով, եւ ուրեմն վարչապետի ընտրությունը բոյկոտելով ավելի է խորացնելու ապակայունությունը: Սակայն վարչապետի ընտրությամբ Հայաստանում քաղաքական նոր էջ է բացվում, դրանից հետո է, որ առաջ են գալիս մի շարք հարցեր՝ ամեն ինչ կգնա՞ Փաշինյանի գծած ծրագրով, թե խորհրդարանական մեծամասնությունը կշեղի գործընթացների հունը: Վարչապետի ընտրությունից հետո Փաշինյանը ծրագրում է հնարավորինս սեղմ ժամկետներում կցրի խորհրդարանա, կգնա արտահերթ ընտրությունների, որպեսզի կապիտալիզացնի սեփական հաղթանակն ու ռեսուրսները եւ իրապես ստանձնի իշխանությունը Հայաստանում:Նա հույս ունի, որ այս ալիքից ու Ընտրական նոր օրենսգրքի պարագայում իր ղեկավարած ուժը խորհրդարանում մեծամասնություն կվերցնի: Սահմանադրորեն խորհրդարանը ցրելու մեկ ճանապարհ կա, երբ երկու անգամ տապալվում է վարչապետի ընտրությունը կամ ԱԺ-ն չի հաստատում վարչապետի ներկայացրած ծրագիրը: Եթե մայիսի 1-ին Հայաստանում ընտրվի նոր վարչապետ, ապա 20 օր անց պետք է ներկայացնի կառավարության ծրագիր, որի հաստատման համար հնգօրյա ժամկետ է սահմանված: Մինչ այդ Փաշինյանը նախատեսում է փոխել Ընտրական օրենսգիրը՝ դարձնելով այն ամբողջովին համամասնական, որովհետեւ խորհրդարանական վերջին ընտրություններին իշխանության վերարտադրության հիմնական միջոցը ռեյտինգային ընտրակարգը դարձավ: Կտապալի՞ ՀՀԿ-ն Փաշինյանի ներկայացրած ծրագիրը՝ ճանապարհ բացելով արտահերթ ընտրությունների, այս պահին դժվար է կանխատեսել, ամեն ինչ ըստ ամենայնի կախված է լինելու փողոցից, ավելի ճիշտ՝ փփողոցն է թելադրելու քաղաքական զարգացումները:ՀՀԿ-ի համար արագ ընտրությունները մի կողմից ձեռնտու են, մյուս կողմից՝ ոչ այնքան: Տեղի ունեցածից հետո ոչ , անշուշտ, քչերը կգնան եւ ձայն կտան մի ուժի, որին իշխանությունից վերջապես հեռացրել են, առավել ևս, որ քիչ ժամանակ է անցնելու եւ նոր իշխանություններից հիասթափության մեծ պաշար չեն ունենալու, սակայն մյուս կողմից իշխանության կորուստը կստիպի ՀՀԿ-ականներին լարել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու իրենց դիրքերը: Իսկ եթե ՀՀԿ-ն կարողանա դիմադրել ու չցրվի խորհրդարանը, ապա խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն կարող է կաթվածահար անել գործադիրի աշխատանքները, տապալել բոլոր նախագծերը, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը վերջնականապես ձեռքերը չի լվացել ՀՀԿ-ից եւ պատրաստակամություն ունի քաղաքական ապագա գործընթացներում դերակատարում ստանձնել:Այդ դեպքում դժոխքը դեռ նոր է սկսվելու, ՀՀԿ-ն այսքան հանգիստ չի զիջելու իշխանությունը, հակառակ պարագայում ՀՀԿ-ից առնետավազքը դեպի կերակրատաշտ անխուսափելի է լինելու: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am