Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի. Փաշինյան

ՀՀ ԱԺ-ում  գումարված հատուկ նիստում, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց սոցիալական հարցերում նրա անելիքների մասին ընտրվելու դեպքում: «Նայել եմ Ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ներգրավված չեն: Տրամաբանական կլիներ, որ որպես վաղվա վարչապետ՝ Դուք առանցքային դարձնեիք սոցիալական ոլորտը: Սոցիալական ոլորտի հետ կապված Ձեր ծրագրում սկզբունքներ չկան»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Պատգամավորը նշեց, որ նախընտրական ծրագրում կա ժողովրդագրության հետ կապված խնդիր, ասվում է, որ Հայաստանի բնակչությունը 20 տարում պետք է դառնա 5,6 միլիոն: «Մեր ծրագրով սահմանված 4 միլիոնին Դուք եք քվարկել: Ինչո՞ւ, որովհետև 4 միլիոնը քի՞չ էր, թե որովհետև դա հնարավոր չէր»,- հարցրեց Հակոբ Հակոբյանը: Փաշինյանը փաստեց՝ մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին  «Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման: Իհարկե, ես հիմա չեմ կարող ասել, թե մինչև քանի տոկոս կիջնի աղքատությունը, բայց ես համոզված եմ, որ աղքատությունը որպես խնդիր Հայաստանի Հանրապետությունում հաղթահարելի է»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am