Սերժ Սարգսյանի հրաժարականը հանուն դավադիր յուրայինների ապագայի

Հայաստանում թավշյա հեղափոխությունը հանգրվանային փուլում է եւ մեկ օրից Հայաստանում իշխանությունը կպատկանի ժողովրդին՝ բառի ամենաուղիղ իմաստով, քանի որ խորհրդարանին այլ ելք չի մնացել, քան հաշվի նստել երկրում կես ամիս ծավալված աննախադեպ իրադարձությունների հետ: Ոչ կատարյալ անկախության, ոչ լիակատար ժողվրդավարության պայմաններում, բայց միևնույն է, ծնվեց մի սերունդ, որը կյանքի կոչեց ինքնուրույն ու անկախ ապրելու իր ցանկությունն ու իրավունքը: Հեղափոխությունից հետո, անշուշտ, կգա կատարվածը վերլուծելու, սխալները գտնելու ժամանակը: Եւ ընդդիմությունը կփորձի հասկանալ, թե ինչպես դա արեց Նիկոլ Փփաշինյանը, ինչին այդպես էլ չէր հաջողվում հասնել իրենց, իշխանությունն էլ կվերլուծի իր սխալները, թե ինչպես եղավ, որ անառիկ թվացող իրենց ամրոցը տասն օրվա մեջ հիմնահատակ քանդվեց՝ ասես ավազե տնակը: Կվերլուծի, սակայն այդպես էլ դասեր չի քաղի, հասկանալով, որ կատարվածը լավագույնն էր նման իշխանությունների դեպքում, որոնք տասնամյակներ շարունակ ժողովրդից խլել էին իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքը ու իշխանությունը բռնազանվթածները իրենց թույլ էին տալիս այն, ինչ իրենց էր հաճելի: Դասեր չի քաղի, որովհետեւ, եթե քաղելու լիներ, ապա երկու տարի առաջ ապրիլյան պատերազմից հետո,երբ հակառակորդի փորձից հետո հիմնահատակ սասանվեց մեր կայունությունն ու անվտանգությունը, ապա կլիներ բոլորովին այլ իշխանություն: Կարելի է չկասկածել, որ ՀՀԿ-ն նույնկերպ կլինի, եթե ապագայում իշխանության վերադարձի շանս ունենա: Անշուշտ, կվերլուծեն՝ կատարվածի հիմքում տեսնելով ինչ-որ արհեստածին ուժերի, դրսի հովանավորչության, մինչեւ անգամ լրագրողների աջակցությունը, բայց թերեւս ժամանակի քննությունը կտա կողմերին իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, հիմա, երբ հեղափոխությունը հասել է իր վճռական հանգրվանին, չենք կարող հետհայացք չձգել ու չանդրադառնալ բազում անհասկանալի ու անտրամաբանական իրողություններին: Այսպիսով՝ շատերն են զարմացած՝ այդ ինչպե՞ս ՀՀԿ-ն հեշտ ու հանգիստ, կարելի է ասել առանց դիմադրության զիջեց իշխանությունը Փաշինյանին: Թեեւ քաղաքակիրթ աշխահում մի քանի անգամ ավելի բազմահազար ցույցերը հնարավոր է եղել ցրել միայն ջրցան մեքենաների օգնությամբ, հիշենք Կատալոնիայի օրինակը:  Իսկ Հայաստանի պարագայում, որը մեզ Մարտի 1 է թողել, զիջել այսքան խաղաղ, դյուրին, անհավանական է պատկերացնելը: Նիկոլ Փաշինյանի Իմ Քայլը նախաձեռնությունը սկզբում չնայած սակավամարդ էր, բայց գնալով ակնհայտ թափ էր հավաքում, երեւում էր կազմակերպչական հստակ ծրագիր, ընդ որում՝ աշխատող ծրագիրը, որը երբեք չէր կիրառվել Հայաստանում: Չմոռանանք Հանրային ռադիոյի շենք ներխուժում, պետական գերատեսչությունների շրջափակում: Այս պարագայում, երբ պիտի գործեր պետական մեքենան ու հակազդեր ցույցերին, զարմանալիորեն ոչ մի գործողություն: Նույնիսկ անհամեմատ զուսպ էր իշխանության քարոզչամեքենան, ոստիկանությունը եւ առհասարակ բոլոր օղակները: Կան կասկածներ, որ Սերժ Սարգսյանի թուլությունն ու հանձնվելը պայմանավորված է եղել իր շրջապատով եւ հատկապես նրանցով, ովքեր հավակնում էին իշխանությանը, խոսքն անշուշտ Սամվել եւ Կարեն Կարապետյանների մասին է: Շատերն են խոսում նրանց՝ Նիկոլ Փաշինյանի շարժամը ցուցաբերած անթաքույց աջակցության ու պետական տարբեր օղակների ուղղորդման մասին: Հույս ունեին, որ <<Սերժին մերժելուց>> հետո Փաշինյանի հետ կարելի էր լեզու գտնել: Այս ամենը ինչ-որ պահից տեսանելի է եղել Սերժ Սարգսյանի համար, սակայն՝ հրաժարականն այլեւս անխուսափելի եղել: Դրան հաջորդած գործընթացները, ըստ էության, իշխանության հանձնումն այլեւս իրականացվել է ի հեճուկս յուրային դավադիրների: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am