ԴԱԻՇ-ը կիրառել է քիմիական զենք
ԴԱԻՇ-ի զինյալները թունավոր քիմիական նյութեր պարունակող հրթիռներով կրկին գնդակոծել են Իրաքի Կիրկուկ գավառի Թազա քաղաքը: Այս մասին հայտնում է արաբական Al Sumaria հեռուստաալիքը: «Թազայի հարավային մասը ԴԱԻՇ-ի կողմից ենթարկվել է ուժեղ հարձակման, որի ընթացքում ահաբեկիչները Կասբա ալ Բաշիրի կողմից արձակել են 2 հրթիռ՝ լիցքավորված թունավոր նյութերով»,- հայտնել է շիայական աշխարհազորի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ալ-Հուսեյնին: Նա պաշտոնական իշխանություններից պահանջել է օգնել հակաօդային պաշտպանության համակարգով և կոչ է արել միավորել ուժերը՝ ազատագրելու համար Ալ-Բաշիրը և ծայրամասային գյուղերը: Հինգշաբթի մարդու իրավունքների բարձրագույն խորհուրդը հայտնել էր քիմիական հարձակման հետևանքով 409 տուժածների մասին: Թազայի բնակիչները ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ: Բոլորի մոտ վնասված են շնչուղիները՝ հաղորդում է արաբական հեռուստաալիքը:
