Ինչ պլաններ ունի Վաշինգտոնը Նիկոլի հեղափոխության համար

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին», - ասվում է նախօրեին Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հայտարարությունում: «Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը»: «Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ գնահատականները վայրիվերումներով էին՝ մեկ չեզոք, մեկ նյարդային, հիմա կարծես նորից հանդարտվում են, Միացյալ Նահանգները կարծես, չի ցանկանում անհարկի ակտիվություն ցուցաբերել, թեև չեզոք հայտարարություններ եղան այս ընթացքում: Դրանք կարծես տեղավորվում են պրոտոկոլային հայտարարությունների տրամաբանության մեջ, իհարկե, առանձնահատուկ շեշտվում է այս իրավիճակում բանակցությունների, խաղաղ ցույցերի անցկացումը և բնությունների բացառումը: Հատկանշական է, որ ամերիկյան վարչակազմը շեշտել է Սերժ Սարգսյանի գործոնը՝ երկխոսության անցկացման վերաբերյալ: Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը առայժմ ընկալելի չէ ամերիկյան վարչակազմի համար: Միացյալ Նահանգների պահվածքն, առաջիկայում, կարող է փոփոխության ենթարկվել՝ հայաստանյան «թավշյա հեղափոխության» արդյունքում, և այստեղ կարևոր է թե նոր քաղաքական էլիտան իրեն ինչպես կդրսևորի: Նկատենք, որ ապրիլի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նամակում ԱՄՆ նախագահը նշում է, որ մտադիր է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում։ «Ձեր հետ միասին մենք ահաբեկչության ոչնչացման հարցում կարող ենք առաջընթաց գրանցել, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Եվրոպայում էներգետիկ անվտանգության բարելավմանը հասնել։ Կոռուպցիայի դեմ պայքարում և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը ներդրում կլինի այդ ջանքերում,–հաղորդում են ադրբեջանական գործակալությունները։ Մինչդեռ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունում այդպիսի հաղորդագրություն հրապարակված չէ։ Միացյալ Նահանգների ուղղությամբ, ի դեպ, Բաքուն էլ այս իրավիճակում կարող է կոնկրետ աշխատանքներ տանել` նպատակ ունենալով ազդել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի անջրպետ ստեղծելու ուղղությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 126 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am