Աննախադեպ շարժումը ՀՀ-ում իշխանության վակուում է առաջացրել. The Guardian

Հայաստանյան զարգացումները թե՛ արեւմտյան մայրաքաղաքների եւ թե՛ Մոսկվայի ուշադրության կենտրոնում են: Ժողովրդավարության կանոնները պահպանելու եւ հարցերն օրինական կարգով լուծելու մասին կոչերից զատ, միջազգային քաղաքականության խոշոր կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ ուղղություն կընտրի երկիրը իշխանափոխությունից հետո: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում բարեկեցիկ, ժողովրդավարական հասարակություն կայացնելու ջանքերին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության պատվիրակությունը, որի ուղերձում կարեւորվում է նաեւ բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը, գրում է Ազատությունը: Եվրամիությունն աջակցում է սահմանադրական կարգով հարցը լուծելու մոտեցմանն ու այդ առումով՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Եվրամիությունը կարեւորում է նաեւ իրավապահների ու հավաքների մասնակիցների փոխադարձ զսպվածությունը: Վաշինգտոնը եւս սատարում է Արմեն Սարգսյանի ջանքերին Նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նոյերթը, ով ընդգծել է, որ իբրեւ Հայաստանի բարեկամ՝ Միացյալ Նահանգները հորդորում է բոլոր կողմերին բարեխիղճ բանակցությունների միջոցով կայացնել հանգուցալուծումը: Ինչպես Եվրամիությունը՝ Վաշինգտոնը եւս սատարում է երկխոսությանը նպաստելուն ուղղված՝ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նոյերթը նշում է, որ Միացյալ Նահանգներում գոհունակությամբ են արձանագրում ցույցերի խաղաղ բնույթը եւ հավատում են, որ եւ՛ իրավապահները, եւ՛ խաղաղ ցույցերի իրավունքն իրականացնող մարդիկ կշարունակեն զերծ մնալ բռնություններից: «Աննախադեպ շարժումն իշխանության վակուում է առաջացրել» Միջազգային մամուլը շարունակում է հետեւել Հայաստանում նոր վարչապետի ընտրության նախօրեին տեղի ունեցող իրադարձություններին: Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած աննախադեպ լայնածավալ շարժումն անսպասելիորեն ստեղծել է իշխանության վակուում: Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց, ապա հրաժարական ներկայացնելուց հետո անդադար ցույցեր են տեղի ունենում, նշում է պարբերականը: Independent-ը, իր հերթին, նշում է՝ Հայաստանում «անարյուն եւ կայծակնային թավշյա հեղափոխությունը» շատերի համար էր անակնկալ, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն արդեն դարձել է այդ շատ ավելի երկար պատմության ընդամենը դրվագներից մեկը: Մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ինչին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ: Հանրապետականները հուսով էին, որ ամեն ինչ կհանդարտվի Կարեն Կարապետյանի առաջադրումով, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այդ նախագիծը չի աշխատի: Դժվար թե որոշումը հեշտ ընդունվի: «Սա մայդան չէ»,- ըստ պարբերականի՝ հայտարարել է Փաշինյանը, ընդգծելով՝ որեւէ օտար պետություն մի կոպեկ էլ չի ծախսել այս շարժման վրա: «Բողոքից ծնված Հայաստանն իր տեղն է որոնում» Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Профиль» հանդեսում այս զարգացումները դիտարկում է ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Սերժ Սարգսյանին հաճախ են քննադատել, նշելով, որ նրա լեգիտիմության պակասը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, քանի որ թույլ լեգիտիմությամբ ղեկավարը դրսի ուժերի ազդեցության եւ ներգործության հեշտ թիրախ է: «Բայց Հայաստանում կա մի պարադոքս՝ եթե վերստին սրվի կոնֆլիկտը, դա կդառնա հաշտեցման նոր գործոն, խոսքը ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների, այլ հայ հանրության տարբեր շերտերի հաշտեցման մասին է: Անկախ Փաշինյանի, Սարգսյանի կամ մեկ ուրիշի հանդեպ վերաբերմունքից, ղարաբաղյան սրացումը միայն միավորում է հայերին: Բողոքից ծնված Հայաստան երկիրը շարունակում է իր տեղը որոնել բարդ տարածաշրջանում եւ սրընթաց փոփոխվող աշխարհում»,- կարծիք է հայտնել Մարկեդոնովը:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am