Արցախի հարցում գնալու եք փոխզիջումների.Իսագուլյանը՝Փաշինյանին

Վարչապետի թեկնածու Նիկոլին Փաշինյանին. Պատասխանեք շիտակ, առանց ավելորդ մեկնաբանությունների, տալով միմիայն հստակ պատասխաններ: Իհարկե, տեղյակ եմ, որ ստորև ներկայացվող հարցերի մի մասին արդեն իսկ պատասխանել եք, բայց դրանց պատասխանել եք իբրև ընդդիմություն, իբրև «Քայլ արա՝ մերժիր Սերժին»-ի նախաձեռնող, հետագայում շարժման առաջնորդ (ընդ որում, տարբեր ժամանակներում և տարբեր կարգավիճակներում տվել եք տարբեր պատասխաններ), մինչդեռ հիմա այս բոլոր հարցերի պատասխանը Ձեզանից ակնկալում եմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Արցախի հարցում Ձեր դիրքորոշումը. 1. Արդյոք ճանաչելո՞ւ եք Արցախի անկախությունը, թե ոչ: 2. Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման դիմաց պատրա՞ստ եք ձեր համաձայնությունը տալ ազատագրված (Արցախի Սահմանադրությամբ Արցախի վարչատարածքային մաս հանդիսացող) տարածքների կամ դրանց մի մասի հանձնմանը Ադրբեջանին: 3. Արցախի հարցում գնալո՞ւ եք փոխզիջումների, թե ոչ: 4. Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ չեք անցնի (բացի նրանից, որ Արցախը Ադրբեջանի կազմում չեք տեսնում, ինչը դարձել է հարցից խուսափելու շաբլոն պատասխան): 5. Աղդամը մեր հայրենի՞քն է, թե ոչ: Արտաքին քաղաքական հարաբերություններ. 1. Դուք, որպես ընդդիմություն, Ազգային ժողովի օրակարգ էիք բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, այդ հարցը մնո՞ւմ է Ձեր օրակարգում, թե ոչ: 2. Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մտադի՞ր եք բարձրացնել ռուսական ռազմական բազան Հայաստանից դուրս բերելու խնդիրը, թե ոչ: 3. Եվրամիություն մտնելու ջանքեր գործադրելո՞ւ եք, թե ոչ: 4. ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով ի՞նչ դիրքորոշում ունեք: 5. Մեր անմիջական հարևան պետությունների հետ հարաբերություններում ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման ու սահմանների բացման հարցում: 6. Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Արևմուտքի քաղաքականության նկատմամբ: Ներքաղաքական խնդիրներ. 1. Ե՞րբ եք նախատեսում նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ (հատկապես Ընտրական օրենսգրքի) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 2. Վարչապետ ընտրվելու պարագայում ե՞րբ եք առանց նախապայմանների գործադրելու օրենսդրությամբ Ձեզ ընձենված հնարավորությունները՝ ազատ արձակելու Սասնա Ծռերին, Սամվել Բաբայանին, Անդրեաս Ղուկասյանին և այլոց: 3. Վերջին շրջանում դուք և Ձեր կողմնակիցները հաճախ հայտարարել եք, որ Հայաստանի հանրապետական կուսացությանը (ՀՀԿ) հեռացնելու եք քաղաքական ասպարեզից: Վարչապետ ընտրվելու պարագայում ինչպե՞ս եք դա անելու և ո՞րն է լինելու ՀՀԿ ճակատագիրը: 4. Եթե վաղը, Ձեր վարչապետության շրջանում, մի քանի տասնյակ մարդ առանց բռնություն գործադրելու, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն հայտնելով, փակի ճանապարհներ Երևան քաղաքում կամ ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհներ, ինչպե՞ս եք վարվելու նրանց հետ: Սոցիալական, առողջապահական, բնապահպանական, տնտեսական, կրթական խնդիրներ. 1. Բարցրացնելո՞ւ եք, արդյոք, աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, ե՞րբ և քանի՞ տոկոսով: 2. Ըստ Ձեզ, որքա՞ն է կազմելու կենսապահովման նվազագույն զամբյուղը, և մտադի՞ր եք թոշակների նվազագույն մակարդակը հասցնել գոնե կենսապահովման զամբյուղի մակարդակին: 3. Արդյոք անելո՞ւ եք գործնական քայլեր՝ առողջապահությունը և կրթությունն ամբողջությամբ անվճար դարձնելու համար (սկզբնական շրջանում՝ բնակչության հատկապես աղքատ խավի համար): 4. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ապօրինի կամ շուկայական արժեքից աննախադեպ ցածր գներով սեփականաշնորհված արդյունաբերական, առողջապահական, կրթական, մշակութային և այլ օբյեկտների սեփականաշնորհման գործարքները չեղարկելու կամ դրանց շուկայական արժեքի հաշվարկով փոխհատուցում ստանալու ուղղությամբ: 5. Մտադի՞ր եք ազգայնացնել այն բոլոր սեփականաշնորհված ձեռնարկությունները, որոնք դրանց սեփականատերերի կողմից առավել քան 10 տարի պարապուրդի են մատնված՝ սեփականատերերին այդ ձեռնարկություններն աշխատեցնելու համար նախապես ողջամիտ ժամկետ տրամադրելով: 6. Մտադի՞ր եք ազգայնացնել սեփականաշնորհված ռազմավարական նշանակության օբյեկտները: 7. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վտանգավոր ծրագրի իրագործումը: 8. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ արգելելու Հայաստան գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի, սննդում օգտագործվող բաղադրիչների, գյուղմթերքի և սերմացուի ներկրումը: 9. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ արգելելու Հայաստանում դեռահաս աղջնակներին մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով զանգվածային պատվաստման պետական ծրագրի իրագործումը: Բարոյաարժեքային համակարգ և աղանդներ. 1. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ ԵԼՔ դաշինքը, որի անդամներից մեկը նաև ձեր ղեկավարած «Քաղացիական պայմանագիր կուսակցությունն» է, պատասխանելով հասարակական կազմակերպություններից մեկի հարցաշարի 20-րդ հարցին (Հայաստանում սեռական փոքրամասնություններին արդյոք պետք է տրվեն նույն իրավունքները, ինչ որ սովորական մարդկանց), պատասխանել է՝ «Այո»: Դա նշանակում է սեռական փոքրամասնություններին տալ նաև երեխա որդեգրելու, միմյանց հետ ամուսնանալու, այլասերվածների շքերթներ կազմակերպելու, այլասերվածության քարոզչությամբ զբաղվելու և այլ իրավունքներ: Դուք այժմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու դարձյալ մնո՞ւմ եք նույն տեսակետին: 2. Մտադի՞ր եք համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանում գործող քայքայիչ և ամբողջատիրական աղանդավորական կազմակերպությունների իրավունքները սահմանափակելու և նրանց գործունեությունը վերահսկելու ուղղությամբ: Հարգելի պրն. Փաշինյան, վերը շարադրվածները հարյուրավոր հարցերից ընդամենը մի քանիսն են, որոնց մի մասի առնչությամբ տարբեր ժամանակներում Դուք տեսակետներ հայտնել եք, ես դրանք գիտեմ, բայց այժմ հետաքրքիր է, որպես ՀՀ վարչապետի թեկնածու, արդյոք փոխվե՞լ են Ձեր տեսակետները: Հարգանքով՝ Գառնիկ Իսագուլյան «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ 30 ապրիլի, 2018 թ.

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Դադարեցնե՛լ Վեհափառի և հոգևորականների հանդեպ ճնշումները․ ջավախահայ գործիչների հայտարարությունը Կոմիտասի պողոտայում մեքենաների բախման հետևանքով վիրավոր կա Արտառոց դեպք․ Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է Նիկոլ Փաշինյան, չե՞ք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալը արդար չի. Մեսրոպ Մանուկյան Չպետք է քննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները. հարցը իրավաքրեական տիրույթում պետք է լուծվի. մեդիափորձագետ Տարածաշրջանում ԱՄՆ ներկայության ուժեղացման ֆոնին՝ մեկնարկել են ԻՀՊԿ զորավարժությունները Պատմական խայտառակություն. ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ՀԱԵ-ի առաջնորդի դեմ. il Giornale D'italia Պուտինը Սերգեյ Իվանովին հեռացրել է Անվտանգության խորհրդի կազմից Ռուսաստանում Ալեն Սիմոնյանից հարցազրույց վերցրած լրագրողին հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման Հորդորում ենք հիմնազուրկ հայտարարություններ անող անձանց ընդունել մեղքը և անպատասխանատու հայտարարություններ չանել. Տեր Եսայի Մելիքյանը հանդիպել է Մխիթարյանին. ինչ են խոսել Սիրիական ճամբարից ազատ է արձակվել ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 34 ավստրալացի Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին․ Տեր Եսայի ԱՄՆ-ն որևէ մեկին չի պարտադրել ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիրը. Ռուբիո Հարսանիքի ժամանակ 8 մարդ է վիրավորվել, որոնցից 1-ը` երեխա Գազայում առնվազն 11 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից. զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 72 000 «Արա՛, այ ասֆալտի թալանչիներ․ ջարդած ավտոների համար ո՞վ է պատասխան տալու»․ Արմենակ Դանիելյան (video) Ընդդիմադիրնե՛ր, դե հիմա հասկացե՛ք՝ ով է ձեր դիմաց կանգնած․ Հայկ Նահապետյան (video) Արշակ Սրբազանի դեմ գործ կարողը պատասխան է տալու․․․ ի՞նչ է սպասվում․ Գառնիկ Դանիելյան (video) 6 միլիարդ 531 միլիոն 147 հազար դրամ է հատկացված աղբահանության համար․․․ ի՞նչ է կատարվում. Աղեկյան (video) Սփյուռքի հայտնի 7 գործիչներ Նիկոլին մղեցին այդ քայլին․ քաղաքագետ Մեսրոպ Եսայան (video) Դե հիմա լսեք Ռուբեն Վարդանյանին ու գետինը մտեք․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am