ԱՄՆ-ը գումարում է ՄԱԿ ԱԽ հանդիպում
ԱՄՆ-ը մարտի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կբարձրացնի Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման հարցը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նաև միակողմանի պատասխան է պատրաստում Թեհրանի գործողություններին։ Փաուերը հրթիռների արձակումներն անվանել է «սադրիչ և ապակայունացնող», ինչպես նաև հիշեցրել, որ հաջակցություն իրանական միջուկային ծրագրով գործարքի ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը Իրանին կոչ է անում չանցկացնել բալիստիկ հրթիռների որևէ արձակում, որոնք կարող են միջուկային լիցք կրել։ «Մենք կքննարկենք այդ վտանգավոր արձակումները խորհրդի խորհրդակցություններին, որոնք մենք գումարել ենք երկուշաբթի»,- հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի Իրանին կոչ էր արել գործել զուսպ, զգույշ և խելամտորեն՝ հաշվի առնելով, որ երկիրը վերջերս է դուրս եկել ԱԽ պատժամիջոցներից։
