Նիկոլ Փաշինյանի տղան՝ Աշոտը, կծառայի՞ բանակում
«Մեծ աղջիկս ուսանող է, տղաս զորակոչիկ է, պատրաստվում է բանակ զորակոչվել, փոքր աղջիկս 3 տարեկան է, ունեմ նաև 12 տարեկան աղջիկ, ով դպրոցական է», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ հիմա կտեսնե՞նք, որ վարչապետի տղան գնում է բանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո՛, իհա՛րկե»։
