Ի՞նչ կար Նիկոլ Փաշինյանի ուսապարկում
Այնտեղ առաջին անհրաժեշտության իրեր էին՝ համակարգիչ, լարեր, լիցքավորիչներ, քաղցրավենիք.ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա քայլերթի ժամանակ պարզաբանեց, թե ինչ կար իր ուսապարկում, որը միշտ կրում էր։ «Խորհրդանշական առաջին քայլը կլինի այն, որ մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ համարվի, որովհետև կառավարության նիստերը պետք է լինեն դռնբաց»,-հարցին,թե վարչապետ ընտրվելու դեպքում,որն է լինելու առաջին խորհրդանշական քայլը, ասաց Փաշինյանը:
Այսինքն՝ իր գլխավորությամբ կառավարության առաջին նիստը դռնբա՞ց է լինելու, Փաշինյանը պատասխանեց, որ, եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտություն չառաջանա առաջին նիստը փակ անցկացնել, հետո միայն՝ դռնբաց, ապա առաջին նիստը դռնբաց կանցկացվի։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ 4 երեխայի հայր եք, ձեր երեխաներն ինչո՞վ են զբաղվում։ «Մեծ աղջիկս ուսանող է, տղաս զորակոչիկ է, պատրաստվում է բանակ զորակոչվել, փոքր աղջիկս 3 տարեկան է, ունեմ նաև 12 տարեկան աղջիկ, ով դպրոցական է»։
