Քայլեր մի արեք, որոնք կարժանանան քրեական պատասխանատվության. Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Դուք ասացիք, որ պատրաստ եք ընդհուպ քրեական պատասխանատվության: Մի´ արեք քայլեր, որոնք արժանանան քրեական պատասխանատվության»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ հարցուպատասխանի ժամանակ արված այն հայտարարությանը, որ պատրաստ է ցանկացած, ընդհուպ քրեական պատասխանատվության՝ թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու համար, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես նկատի ունեի, որ ցավոք սրտի, Հայաստանում հաճախ քաղաքական գործունեությունը բերում է քրեական հետապնդման»,-արձագանքեց Փաշինյանը:
