Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է Փաշինյանի գլխավորած երթը
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է հանրահավաք անցկացնել: Այժմ երթի մասնակիցները հասել են Արշակունյաց պողոտա:
