Ինչպե՞ս է քվեարկելու ՀՀԿ-ն. մանրամասներ Շարմազանովից
ՀՀԿ խմբակցության պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ-ում ավարտվեց Ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենց որոշման վերաբերյալ կհայտնեն վաղը՝ քննարկումից առաջ: ՙՙՄենք ոտքի վրա որաշումներ չենք կայացնում,այսօրվա ընթացքում գուցե և վաղը մենք ամբողջ թիմով կքննարկենք,ՀՀԿ խմբակցության ղեկավարը մինչև քվերկությունը կներկայացնի մեր դիրքորոշումը,խմբակցության որոշումը կլինի միաձայն,կորոշենք միասնաբար:Ինչ էլ որոշենք ,հիմքում կլինի Հայաստանի կայունությունն ու Հայաստանի և Արցախի անվտանգությունը՚՚,-հայտնեց Շարմազանովը:
