Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ու Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, խոսեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի, սպասվող փոփոխությունների, ինչպես նաև մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունների մասին:
«Ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրում սպասվում են հրաշալի իրադարձություններ, որովհետև մենք ականատես եղանք անհավատալի փոփոխությունների:Անշուշտ, դեռևս ունենք վաղվա օրը՝ մայիսի 1-ը, որ իր ցանկացած հանգուցալուծմամբ վճռորոշ կարող է դառնալ մեր երկրի ապագայի համար, համենայնդեպս, առաջին և երկրորդ փուլերը կարծես թե հաղթահարվել են: Հենց սրանից հետո է, որ սկսվելու է շատ լուրջ աշխատանքային փուլ, որին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առավելագույս բերել իր նպաստը՝ փոխելու այն խայտառակ իրավիճակը, որում հայտնվել ենք մենք ու մեր երկիրը անցած տարիների ընթացքում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Նարինե Թուխիկյանը նկատում է՝ նախևառաջ պետք է սպասել վաղվա իրադարձությունների զարգացման ընթացքին.
«Ես մեծ հույս ունեմ, որ ԱԺ-ն իրոք ճիշտ որոշում կկայացնի և ժողովրդի թեկնածուին կտա իր քվեն, իսկ դրանից հետո, նորից եմ կրկնում, սպասվում են շատ լուրջ աշխատանքներ: Հայաստանում, ըստ իս, չկա մի ոլորտ, որ ապականված չլինի և որն անհրաժեշտություն չունենա շտկելու, հիմնովին ապամոնտաժելու և նորը կառուցելու, սկսված արդարադատության, առողջապահության, կրթության, մշակույթ, տնտեսություն և մնացյալ այլ ոլորտներից: Սա ասում եմ ոչ թե՝ նախկինը հերքելու, այլ իրապես արձանագրելու, որ պղծված դաշտերը առողջացման կարիք ունեն»:
Նարինե Թուխիկյանը վստահ է՝ անցումային կառավարության անդամները շատ լավ գիտեն իրենց քայլերի ալգորիթմը.
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը