Էրդողանը պետք է կա՛մ փոխի Թուրքիան, կա՛մ հեռանա

2003թ. երբ Էրդողանը ու նրա «Արդարության ու զարգացման կուսակցությունը» եկան իշխանության, նրանք սկսեցին երկիրը տանել տնտեսական ու քաղաքական զարգացման ճանապարհով: Իսկ հետո ամեն ինչ փոխվեց: Այս մասին Washington Post-ում հրապարապված հոդվածում  գրում են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մարկ Աբրամովիչն ու Էրիկ Էդելմանը: «Երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության, նա ուժեղացրեց թուրքական տնտեսությունն ու բարելավեց հարեւանների հետ հարաբերությունները: Նրա կուսակցությունը ձգտում էր դեպի Եվրամիություն, եւ Թուրքիայի քաղաքականությունը հանեց ռազմական գծերից: Բայց հիմա ժողովրդվարության մասին խոսելը դժվար է: Առաջին անգամ նա միջամտեց մամուլի գործերին 2007թ. ՝ ճնշելով Hurriyet թերթին ու պահանջելով աշխատանքից հեռացնել իր լրագրողին, 2009-ին 2.5 մլրդ դոլարով տուգանեց ընդդիմադիր մեդիա հոլդինգին: Դրանք մամուլին լռեցնելու նրա առաջին փորձերն էին: իսկ 2013 թ. Գեզի պուրակում հանրահավաքը դաժանաբար ցրվեց ոստւկանության կողմից: Էրդողանին վիրավորելու համար, ի թիվս հազարավոր այլ մարդկանց, կալանավորվեց նաեւ մի 13 տարեկան տղա: Հազարավոր երեխաների, այդ թվում ոչ մուսուլման, հարկադրաբար ուղարկում են իսլամական դպրոցներ: Իսկ հիմա, երբ Էրդողանն ուզում է փոխել սահմանադրությունը, որպեսզի նախագահի պաշտոնն անձեռնմխելի դարձնի, նման խախտումները կարող են սովորական երեւույթ դառնալ: Սիրիական հակամարտությունում ծայրահեղականներին պաշտպանելուց հետո Թուրքիան հիմա ինքն է քաղում ահաբեկչության պտուղները ՝ Ստամբուլում ու Անկարայում հնչած պայթյուններով: Բայց Թուրքիան շարունակում է վստահեցնել, որ Սիրիայի քրդական խմբերը այլ ոչ թե ԻՊ-ն կամ «ալ Նուսրան» են սպառնում Սիրիային: Քրդերի հետ բանակցությունների ձախողումը 2015թ. սառեցրեց այն հակամարտությունը, մինչդեռ շատերն ակնկալում էին, որ Թուրքիան  կլուծի այն: Մենք կարծում ենք, որ ուժեղ, կայուն ու ժողովրդավարական Թուրքիան ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Բայց դրա համար պետք է, որ կառավարությունն էլ ցանկանա դա: Եթե Էրդողանն ուզում է իր երկրի համար ավելի վառ ապագա, նա պետք է փոխի Թուրքիան, կամ հեռանա»:  

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ի՞նչ նոր գործարք է առաջարկել Փաշինյանն Ալիևին. Սուրեն Սուրենյանց (video) «Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկելու, շատ վատ ճակատագիր ես ունենալու». Անաստաս Իսրայելյան (video) «ՔՊ՝ Քեմալական պետություն, իրենք բոլորը վախկոտ են»․ հարցում (video) Պետրոսի կնոջ ասածը․ այդպիսի բան կարող է ասել միայն «սատանայի վհուկը»․ Պարույր Հայրիկյան (video) Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին (video) Ժողովու՛րդ, արթնացեք, Նիկոլը հասավ մեր երեխեքին, հասկանու՞մ եք՝ ինչ է ուզածը․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը զանգ է արել, սպառնացել․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վճռականորեն դատապարտում ենք 18-ամյա Դավիթի նկատմամբ վճիռը․ «Միասին» շարժման հայտարարությունը «Հայաստանը Սյունիքի միջանցքը հանձնելու համար տարեկան 500 միլիոն դոլար գումար է ծախսելու»․ գնդապետ (video) Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում Փաշինյա՛ն, ինչքան էլ թոշակներն ավելացնես, մեկ է՝ քեզ չենք ընտրելու․ հարցում (video) Իրական դավաճանությունը միշտ լուռ է սկսվում, իսկ իրական սերն աննկատ է զոհվում. Տեր Հեթում Եթե Նիկոլը մնա, Հայաստանը Աշոտիկների նման «դեբիլ, վախկոտներով» պիտի լցվի․ Համբիկ Սասունյան (video) Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Պուտինը և Փաշինյանը նախատեսում են այսօր անհատական բանակցություններ վարել․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am