Փաշինյանը շատ կարճ ժամկետներում կտիրապետի
«Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է :Հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանի հարցին։
Ինչ վերաբերում է արցախյան խնդրի մանրամասներին տիրապետելուն, Փաշինյանն ասաց.
«Անհրաժեշտ է հարցին տիրապետել շատ կարճ ժամկետներում, մեթոդաբանությունն էլ պետք է լինի ինստիտուցիոնալ»։
