Փաշինյանի առաջարկը ՀՀԿ-ին
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն այսօր, անկախ վերջին շրջանի իրադարձությունների նկատմամբ դիրքավորումից, ունի հնարավորություն նպաստելու թշնամանքի վերացմանը: «Մեր խնդիրն է՝ ՀՀ-ում փակել քաղաքական թշնամանքի էջն ու հաստատել համերաշխության մթնոլորտ՝ օրենքի ու իրավունքի վրա հիմնված, ու կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի համատեղ ուժերով դա անել, ու նաև ՀՀԿ-ն այսօր, անկախ վերջին շրջանի իրադարձությունների նկատմամբ դիրքավորումից, ունի հնարավորություն նպաստելու այդ մթնոլորտի հաստատմանը»,- ասաց նա:
