Ժամանակավոր կառավարության խնդիրը լինելու է օրենսդրական կարգավորումներից հետո արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպելը. Միրզոյան
ԱԺ Ելք խմբակցությունն այսօր կայացած նիստում միաձայն քվեարկել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու օգտին: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց Ելքի պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումներ են ունենալու վարչապետի թեկնածուի հարցով: «Ես վստահ եմ, որ խնդիր չենք ունենա, մեր պետականության և ինքնիշխանության համար մտահոգ բոլոր պատգամավորները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին»,- ասաց նա:
