ԵՄ-ն ուժեղացնում է ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները
Եվրամիության երկրների արդարադատության նախարարները համաձայնեցրել են իրավական դրույթների խստացումը, որոնց նպատակն է ահաբեկչության դեմ պայքարը: Համապատասխան դիրեկտիվն ընդունվել է Բրյուսելում նախարարների հանդիպմանը: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում: Համաձայն փաստաթղթի՝ առաջարկվում է անօրինական համարել այնպիսի գործողությունները, ինչպիսիք են այլ երկրներ ուղևորությունը ահաբեկչական նպատակներով, ինչպես նաև դրա իրականացման ֆինանսավորումը, կազմակերպումը և այլ աջակցություններ: Պատիժ է նախատեսվում նաև ահաբեկիչների ճամբարում մարտական նախապատրաստություն անցնելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով միջոցներ հատկացնելու համար:
