Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը՝ ըստ ներկայացրած հայտարարագրի
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մարտի 29-ին՝ ներկայացրել է 2017 թվականի հայտարարագիրը: Համաձայն հայտարարագրի՝
- Հայտարարատու պաշտոնատար անձը 2017 թվականին չի ձեռքբերել և չի օտարել անշարժ գույք:
- Փաշինյանը, ըստ հայտարարագրի, չունի ավտոմեքենա կամ այլ շարժական գույք:
- Փոխառության գումարը հարկային տարվա սկզբում կազմել է 1 մլն 12 հզր. դրամ, տարվա ընթացքում նույնչափ գումար վերադարձվել է, իսկ տարվա ավարտին փոխառության գումար չի ունեցել:
- Նույն՝ 2017 թվականին փոխառության գումարը կազմել է 129 հզր դրամ, որից 44 հզր դրամը վերադարձվել է հարկային տարում, իսկ տարվա ավարտին փոխառության գումարը կազմել է 85 հզր դրամ:
- Նույն ընթացքում նշվում է նաև փոխառված 218 հզր դրամի մասին, որից 149 հզր դրամը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում, իսկ փոխառված գումարը հարկային տարվա ավարտին կազմել է 69 հզր դրամ:
- Նիկոլ Փաշինյանը որպես դրամական միջոց տարվա սկզբին նշել է 430 հզր դրամ, տարվա ավարտին՝ 790 հզր դրամ:
- Որպես տարեկան եկամուտ Նիկոլ Փաշինյանը նշել է պատգամավորի աշխատավարձը, որը տարեկան կազմում է 6 մլն 941 հզր դրամ:
- Որպես ստացած նվիրատվություն Նիկոլ Փաշինյանը նշել է 1 մլն դրամ: Ըստ հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանն ունի 7 մլն 941 հզր 520 դրամ:
