Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման ուղիները»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Նշենք, որ նախօրեին ևս Փաշինյանը հանդիպել էր Արմեն Սարգսյանի հետ։
