ԱՄՆ Պետդեպի նոր հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Հայաստանյան իրավիճակի հետ: «ԱՄՆ-ն շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա: Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի ջանքերը: Մենք համոզված ենք, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»,- ասել է Նոյերթը:
