Խարխուլ սցենար՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությա՞ն

Երեկվանից խիստ ուշագրավ հունով ընթացան հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Կարեն Կարապետյան-Մոսկվա կապը դարձավ ավելի բացահայտ: Մոսկվայի նյարդերը տեղի տվեցին ու ամեն ինչ ավելի հստակ դարձավ: Իսկ ծրագիրը պարզ է. Սերժ Սարգսյանը հեռանում է հասարակական ընդվզման ֆոնին՝ առաջ է գալիս Կարեն Կարապետյանը: Բայց պարզվեց, որ հասարակությունը չի ցանկանում ոչ միայն Կարեն Կարապետյանին, այլև ողջ ՀՀԿ-ին: Ինչ էր մնում անել հայկական էլիտային այս պայմաններում՝ հերթով վազել Մոսկվան, «տղա բերել» Մոսկվայից: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Ու այստեղ ամենաուշագրավը. «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»: Մոսկվան արդեն ճգնաժամ է տեսնում Հայաստանում, մինչդեռ մի քանի օր առաջ՝ նրանք գովաբանում էին Հայաստանն ու Հայաստանի օրինավոր ու օրինակելի ժողովրդին: Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: «Մենք համարում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում», ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով բողոքի ակցիաները Հայաստանում: «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Պեսկովը չի հաստատել Մոսկվա ժամանած Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի՝ Կրեմլի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը: «Ինձ այդ մասին հայտնի չէ: Գիտեք, որ մենք այժմ Սանկտ Պետերբուրգում ենք», - լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք այցի ընթացքում ուղեկցող խոսնակը: Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարները Ռուսաստանում են, որտեղ բանակցություններ են անցկացնելու «կառավարության և արտգործնախարարության գծով»: Հիշեցնենք, որ նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: «Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Արմեն Գևորգյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: Աշխատանքային քննարկումների նպատակով Մոսկվա էր մեկնել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի բանակցություններին, Պեսկովն ասել էր, որ դրանք անցկացվելու են «կառավարության և արտգործնախարարության գծով»: Հիշեցնենք, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու ակտիվ տեղաշարժերի մասին, ինչը Ադրբեջանը հերքում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը հատուկ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Այսպես, Հայաստանում երկշաբաթյա իրադարձություններն ավարտվում են Հայաստանում Կարեն Կարապետյանի միջոցով Ռուսաստանի ազդեցության մեծացման հստակ ծրագրով: Ռուսաստանի հանդեպ հասարակական մեծ ատելությամբ Կարեն Կարապետյանը «առանց ցնցումների» փորձեց վերցնել իշխանությունը Սերժ Սարգսյանից: Ինչպե՞ս է Կարեն Կարապետյանը պատրաստվում նման ատելության առկայության ֆոնին իշխանավարել Հայաստանում... Դե իսկ բանակցել այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզ է, որ Կարեն Կարապետյանին պետք չէ: Նրան Մոսկվան արդեն իսկ՞ Հայաստանի տեր ու տիրական է կարգել՝ ինչո՞ւ գնա Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու... Թամար Բագրատունի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am