Փաշինյանը՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին
«Եթե ՀՀ-ում մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց ուրիշ մեկը և ոչ թե ժողովրդի թեկնածուն, ՀՀ-ում ու Սփյուռքում բողոքի ակցիաները տասնապատիկ ծավալով են շարունակվելու: ԱԺ խմբակցությունները կհայտարարեն, որ առանց նախապայմանների կպաշտպանեն ժողովրդի թենածուին, հակառակ դեպքում, նրա խոսքով, հակառակ դեպք չի լինելու: Վաղը 16:00-ին ճանապարհները բացվում են, որպեսզի 19:00-ին բոլոր տեղերից հնարավոր լինի հասնել Հանրապետության հրապարակ»,- Վանաձորում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Երբ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանը հայտարարեց, որ դա վատ չէ, բայց բավարար էլ չէ. «ՀՀԿ-ն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին»:
