ՀԱԿ-ը հրաժարվել է. «Ժամանակ»
Ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով, որտեղ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, ՔՊ-ն ՀԱԿ-ի հետ բանակցում էր հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիջելու հարցով: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բանակցությունները, սակայն, հաջողություն չեն ունեցել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
