Իշխանությունը Փաշինյանին մտցնում է փակուղի

Հանրապետականը կարծես գտել է այն ճանապարհը, որով կբարդացնի խաղը Նիկոլ Փաշինյանի առաջ, նրան մտցնելով փակուղի: Այն պահից, երբ համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարությունը Գագիկ Ծառուկյանը որոշեց կյանքի կոչել եւ իր խմբակցության պատգամավորներին գործուղեց փողոցներ ու հրապարակներ, մամուլում իրարամերժ տեղեկություններ հրապարակվեցին Ծառուկյանի հավակնությունների մասին: Մեկ այն, որ ԲՀԿ ղեկավարը աջակցելու է համաժողովրդական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ապա նրա կուսակիցները հենց Ծառուկյանին տեսան որպես արժանի հավակնորդ, հետո, իբրեւ թե, Ծառուկյանը բարկացել էր այս կուսակիցների վրա, որովհետեւ ինքը չի պատրաստվում առաջադրվել: Այսօր սպասվում է նրա հայտարարությունը, ինքն անձամբ կասի, թե որն է լինելու իր անելիքը, բայց արդեն կուլիսներում կան տեղեկություններ, որ Ծառուկյանը կհայտարարի վարչապետի թեկնածություն առաջադրելու մասին՝ հօդս ցնդեցնելով Փաշինյանի հույսերը, թե ինքը կարող է դառնալ խորհրդարանական ուժերի միասնական թեկնածուն: Բայց մինչ կլինի խաղը հստակեցնելու Ծառուկյանի հայտարարությունը, ասպարեզ իջավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ լույս սփռելով գործընթացների վրա: Կարեն Կարապետյանը հիշեցնենք մոսկվայաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրն է, որն ուղղակիորեն ասոցացվում է պուտինյան էլիտայի հետ եւ արդեն երկու շաբաթ է «տուսովկաների» մեջ է, լարել է բոլոր ուժերը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վարչապետ դարձնելու, այլ կերպ ասած՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար: Նրա ակտիվությունը, հատկապես, նկատելի է վերջին օրերին, որն ուղիղ առնչվում է ռուսաստանյան իշխանություններին, նրանց հետ հեռախոսազրույցներ, այցեր Մոսկվա, կարճ ասած՝ ամեն ինչ արվում է ռուսաստանյան իշխանության միջոցով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Արդեն մի քանի օր է Հայաստանում սկսված թավշյա հեղափոխությունը թեւակոխել է պատային իրավիճակ, Փաշինյանը չի ընդունում բանակցային որեւէ օրակարգ, իր առաջարկածից բացի, իսկ իշխանությունն էլ չի պատրաստվում հանգիստ հանձնել իշխանությունը, ու կատարել Փաշինյանի պահանջները: Բնական է, որ այս պայմաններում բախումն այլեւս անխուսափելի է լինելու: Եւ այս համատեքստում է, որ երեկ մենք գրել էինք միջանկյալ վարչապետի առաջադրման, ապա արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպես երեւում է ՀՀԿ-ում գտել են այդ թեկնածուին: Կարեն Կարապետյանը 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Չեմ կարող ասել՝ առաջադրելու է, թե ոչ (խոսքը Կարեն Կարապետյանի մասին է-խմբ.): Սակայն իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով»: Այնուհետև վերջինս ավելացրել է. «Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ում անունը շրջանառվում է որպես ՀՀԿ-ի կողմից հավանական թեկնածու, ապա նա շատ խելացի մարդ է, և կարծում եմ՝ իշխանության մնալու համար չի գնա հակասական դաշտում ընտրությունների: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել»: Լրագրողի հարցին՝ լավ, այդ դեպքում սահմանադրական ճանապարհով լուծումը ո՞րն է, Կարապետյանը բավականին ուշագրավ պատասխան է տվել. «Պետք է հաշվի նստել հեղափոխական առկա վիճակի հետ: Խորհրդարանական խմբակցություններից շարժման մասնակիցները «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն են, ուրեմն թեկնածուն կամ թեկնածուները պետք է լինի իրենցից: Իսկ ՀՀԿ-ն ուղղակի պիտի իր դիրքորոշումն արտահայտի»: Ասել է թե՝ Կարապետյան եղբայրները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը զուգահեռ, նույն դաշտում քննարկելու բարոյական իրավունք ունի նաեւ ԲՀԿ-ի թեկնածուի հարցը: Բազմաթիվ ՀՀԿ-ականներ են արձագանքել այս հայտարարությանը՝ ասելով, որ դա Կարապետյանի անձնական որոշումն է եւ կուսակցությունում ապրիլի 30-ին կհայտնեն, թե ինչպես են քվեարկելու եւ ում օգտին: Կասկած չկա, որ ՀՀԿ-ն խաղը տանելու է այն ուղղությամբ, որպեսզի ԱԺ-ում առաջադրվի Ծառուկյանի թեկնածությունը եւ կասկած չկա, որ ՀՀԿ-ից շատերը քվեարկելու են նրա օգտին, այս պարագայում ում դեմ է բողոքելու Փաշինյանը, ի վերջո, նրա պահանջն ի կատար է ածվելու, ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու, առաջադրվելու է Ծառուկյանը, որով ՀՀԿ-ն ըստ էության ժամանակ է շահելու, նրան գուցե ընտրեն հենց առաջին փուլում, գուցե երկրորդ ժամկետում ամեն ինչ մարի, փաստ է սակայն, որ նա լինելու է ժամանակավոր լուծում, միայն թե հարց է, որքան է այս լուծումը հարվածելու նրա վարկանիշին: Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am