Հայաստանի Հանրապետության տերն ու տնօրենը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը հասավ Դիլիջան: Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ելույթով. «Սա ժողովրդի հաղթանակն է, և ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանությունը: Ժողովրդին է պատկանում իշխանությունը, և սրանից հետո որևէ մեկին, բացի ժողովրդից, չի պատկանելու: Հայաստանի Հանրապետության տերն ու տնօրենը ժողովուրդն է, մնացածը պետք է ծառայեն ժողովրդին: Հաղթանակը միայն ու միայն ժողովրդինն է: Դիլիջանը դառնալու է Հայաստանի ամենածաղկուն քաղաքներից մեկը»: Այստեղից ավտոերթը շարժվելու է Իջևան:
