Թուրքական լրատվամիջոցները՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպման մասին

Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը: Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը: «Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է Կարապետյանի խոսնակ Արամ Արարատյանի խոսքերը, թե Փաշինյանի առաջարկը նախորդից չի տարբերվում և անընդունելի է, որ  օրակարգ ներկայացնում է մի կողմը, իսկ մյուսին նման հնարավորություն չի տրվում: Կարապետյանի կողմից Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը մերժելու թեմային անդրադարձել է «Akşam» թերթի կայքը, որը ներկայացրել է  նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած իրավիճակին նախորդած գործընթացները՝ սահմանադրական փոփոխություններ, վարչապետի պաշտոնում Սարգսյանի ընտրությունը, բողոքի ակցիաներ: Նշվում է նաև, որ ընդդիմությունը Սարգսյանին մեղադրում է պետությունը վատ ղեկավարելու, տնտեսությանը վնաս հասցնելու մեջ: Թուրքական լրատվականը ներկայացրել է Սարգսյանի հրաժարականից բացի Փաշինյանի մյուս պահանջները՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Timetürk» լրատվական կայքը գրում է, որ 3-րդ շաբաթն է, ինչ Հայաստանում  բողոքի ակցիաներ են ընթանում: «Հայաստանի նախագահը հանդիպել է ցույցերի առաջնորդ Փաշինյանի հետ» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է կատարվել Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը: Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Փաշինյանի հանդիպման մասին կայքը գրում է, որ նրանք քննարկել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցը: «Haberler» լրատվական կայքը ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ 2 լուր է հրապարակել: Կայքը ներկայացրել է, որ Փաշինյանը Կարապետյանին հրավիրել է բանակցությունների 2-րդ փուլի, որը պետք է տեղի ունենար «Մարիյոթ» հյուրանոցում: Ինչպես նաև ընդգծել է, որ վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել է հանդիպել ցուցարարների առաջնորդի հետ: Կայքը, հղում անելով Փաշինյանի ֆեյսբուքյան էջին, նշում է, որ ցուցարարների առաջնորդը ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Habertürk» լրատվական կայքը «Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Կրեմլը հայտարարություն է արել...» նյութում անդրադարձել է Կարապետյան-Փաշինյան չկայացած հանդիպմանը, Փաշինյանի պահանջներին, ինչպես նաև այս հարցով Հայաստանի ամենամերձավոր դաշնակիցներից Ռուսաստանի հայտարարությանը: «Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծվի հնարավորինս կարճ ժամանակում և բոլոր կուսակցությունների համաձայնությամբ»-հայտնում է «Habertürk»-ը: «Ապրիլի 24-ը և Հայաստանի դասերը» վերտառությամբ հոդվածում Հայաստանում ընթացող գործընթացներին անդարդարձել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Էդուարդ Տանձիկյանը: Պոլսահայ հոդվածագիրը թվարկել է Թուրքիայում հայ համայնքի դժվարությունները, որոնցից են խստացվող պայմաններում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել-չանցկացնելու հարցը, Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում պետության միջամտությունը: Այս համատեքստում նա գրում է. «Հոռետեսության մատնվելու կարիք չկա: Ամենածանր օրերին անպայման մի ելք գտնվում է: Նայե՛ք Հայաստանին, նայե՛ք Երևանին: Երիտասարդները տնօրինեցին իրենց ճակատագիրը և առաջին քայլն արեցին դեպի մեծ փոփոխություն»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am