Ապրիլի 28-ի մեր ծրագրերում որոշ փոփոխություններ կան. Նիկոլ Փաշինյան

#Իմ քայլը շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ ապրիլի 28-ի ծրագրերում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ եւ Երեւանից մեկնարկող ավտոերթը կսկսվի նախատեսվածից մեկ ժամ շուտ: «Դեպի Վանաձոր կամ դեպի հյուսիս ավտոերթը պիտի սկսվեր ժամը 12:00-ին՝ Ավանի «Հարսնաքարի» դիմացի մայթից, բայց ժամը տեղափոխում ենք եւ կսկսենք ժամը 11:00-ին՝ նույն տեղից՝ «Հարսնաքարի» դիմացից»,- ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը: Ծրագրվում է ժամը 14:00-ին լինել Իջեւանում: Նույն ժամին այնտեղ անցկացվելու է կարճ հանրահավաք՝ «Դոկի հրապարակ» կոչվող տարածքում: Հաջորդ կանգառը Վանաձորն է: Այստեղ հրավիրված հանրահավաքի ժամը նույնպես տեղափոխվել է 15:00-ից 17:00-ն: Վանաձորցիների հետ հանդիպումը կլինի «Արցախ» պուրակում: Անդրադառնալով ավտոերթին, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմեց դրա պոտենցիալ մասնակիցներին: «Եվ ես խնդրում եմ, որ ավտոմեքենաները, որոնք կմոտենան այդ ժամին (11:00-ին՝ «Հարսնաքարի» մոտ-խմբ), մայթի երկայնքով կայանեն այնպես, որ խցանում չառաջանա, որովհետեւ այսօր բավական բարդ սկսեցինք Աշտարակի խճուղուց այդ ավտոերթը», - նշեց Փաշինյանը: #Իմ քայլը շարժման առաջնորդներն ու ակտիվիստներն այսօր ավտոերթով շարժվել են Գյումրի՝ ճանապարհին ողջունելով իրենց ընդառաջ եկած տարբեր բնակավայրերի բնակիչներին, իսկ երեկոյան Գյումրիում անցկացվել է բազմամարդ հանրահավաք: Այդ օրը, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, ֆանտաստիկ է եղել:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am