Թերապիա Կարեն Կարապետյանից

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով Սերժ Սարգսյանից հետո դարձել է թավշյա հեղափոխության թիրախը, Նիկոլ Փաշինյանի բանակցությունների առաջարկը մեժելուց հետո հարցազրույց է տվել Շանթ հեռուստաընկերությանը՝ հաստատելով այն իրոողությունը, որ իշխանությունն, իսկապես, կանգնել է տխուր իրողության առջեւ, ինչն օրեր առաջ չէր ուզում տեսնել Սերժ Սարգսյանը: Նախ պարզաբանել է, թե ինչու մերժեց հանդիպման առաջարկը, իրավացիորեն նկատել՝ ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, «դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է»: Ապա զավեշտալի պարզաբանում տվել Փաշինյանի այն փաստարկին, թե մերժումն այդ խոսում է Կարապետյանի Լեռնային Ղարաբաղի հարցում ՝ առհասարակ որեւէ հարթակում բանակցություններ վարելու անկարողության մասին: «Ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել»: Կարեն Կարապետյանը միանգամայն իրավացի է՝ հռետոր լինելը, դեռ չի նշանակում լավ բանակցող լինել, սակայն չի հասկացվում, թե իր բանակցային փորձն ու հաջողությունը մասնավորապես ինչպիսի դրսեւորումներ են ունեցել: Եթե լեզվական տիրույթ ասելով նկատի ունի լրագրողների, գործընկերների հետ իր լակոնիկ ոճով արհամարհական շփումը, այո, նա պարտություն չի ունեցել մի պարզ պատճառով, որ երբեք էլ մարտի դաշտ չի մտել, կարճ-կոնկրետ նահանջել է բուն կռվից: Ի դեպ, ՀՀԿ-ականներն էլ մեկ տարուց ավելի Կարապետյանի դեմ օգտագործում էին այդ փաստարկը ու հիմնավորում, թե ինչու խորհրդարանական Հայաստանում Կարապետյանը չի կարող վարչապետ լինել: Գեներալ Մանվել Գրիգորյանը մինչեւ անգամ հայտարարեց, թե ինչ գիտի Կարապետյանը Ղարաբաղի մասին: Կարապետյանի հարցազրույցի սկզբից մինչեւ վերջ հոգեթերապիա է կարծես անցկացնում: Գիտակցելով, որ գործընթացները մտել են փակուղի, նա փորձում է մեկ համոզելով, մեկ բացատրելով, արանքներում խայծելով հասկացնել, որ Փաշինյանի բռնած ուղին անհեռանկարային է եւ ոչ ժողովրդավար. « Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի: Հետո՝ ասվում է, ես վարչապետի թեկնածու եմ: Ես իրականում շատ խորը հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում և որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ձևավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի>>,- ասում է նա հիշեցնելով ԱԺ-ի մասին եւ մոռանալով, որ քաղաքական ու տնտեսական մոնոպոլիայի կնքահայրը Հայաստանում այն ուժն է, որը ինքն է ներկայացնում:Հարցի լուծման Կարապետյանի մոտեցումը Փաշինյանին ուղղված խնդրագրի է նմանվում .<<Իրականում մենք ունենք ճգնաժամ, մենք ունենք կուտակված պրոբլեմներ և մենք պետք է հստակ ընտրենք, թե որ ուժն է կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա: Ինչպիսի ծրագրեր կան, մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր պետք է ընտրենք, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք: Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները: Չի կարելի ոչ մի բան մոնոպոլիզացնել, դա լավ բանի չի բերելու>>: Կարեն Կարապետյանը թերեւս հիշում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փորձը, որին անձնապես թեպետ չէին ընդունում որոշ շրջանակներում, սակայն նրա ծրագիրի հետ հաշվի նստել եւ հիանալ պարզապես չէին կարող: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am