ՀՀԿ-ն երեք տարբերակ է առաջարկել Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցությունը ապրիլի 25-ին խմբակցության նիստ էր հրավիրել, որպեսզի քննարկեր երկրում ստեղծված իրավճակը, հետագա լուծումները: Hayeli.am-ը ավելի վաղ գրել էր, որ ապրլի 24-ի երեկոյան Սերժ Սարգսյանը ԳՄ նիստ է հրավիրել: Նախապես խիստ հրահանգ է եղել նիստը հրավիրելու և քննարկվող հարցերի մասին տեղեկատվությունը խիստ գաղտնի պահել: Բայց մեզ հաջողվել էր որոշ տեղեկություններ ստանալ նիստից: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա երկխոսությունից հրաժարվելու հայտարարությունը քննարկվել և համաձայնեցվել է հենց այդ նիստում: Նիստում որոշում է կայացվել, որ հաջորդ օրվանից սկսած՝ ՀՀԿ-ն անցնում է պաշտպանվողական և նախաձեռնողական մարտավարության առ այն, որ ՀՀԿ-ն պատրաստ է գնալ և արտահերթ ընտրությունների և Ազգային ժողովում վարչապետի նոր ընտրության: Նշվել է, որ Նիկոլ Փաշինյանը իրենց ձեռքը տվել է կարևոր խաղաքարտ` հայտարարելով, որ ժամանակավոր կառավարության վարչապետն ինքը պետք է դառնա և իրեն պետք է ընտրի հրապարակում հավաքված ժողովուրդը: Սա որպես հակասահմանադրական քայլ` օգտագործվելու է թավշա հեղափոխության դեմ և ներկայացվելու է նաև միջազգային ատյաններին: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքը ոչ մի դեպքում և ոչ մի գնով թույլ չի տա, որ Հայաստանում կրկնվի սիրիական սցենար և չի պատրաստվում իշխանությունը հանձնել արկածախնդիր մարդկանց ձեռքը: Այսպիսով՝ մեր հրապարակումը հաջորդ օրն իսկ իրականություն դարձավ: ԱԺ-ում հրավիրված խմբակցության նիստից հետո Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությունն առաջնոդվելու է Սահմանադրության համաձայն եւ ՀՀ նախագահի նախաձեռնած քաղաքական ուժերի կոնսուլտացիաներից հետո կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի մասին: Հատկանշական է, որ ԱԺ-ում Վահրամ Բաղդասարյանից բացի որեւէ պատգամավոր կարծիք չի հայտնել երկրում ստեղծված իրավիճակի եւ լուծումնեի մասին, քանզի իշխանության ներսում գործընթացները այնքան միատար չեն, որքան թվում են: Խմբակցության ղեկավարն էլ վստահաբար չպնդեց, որ ՀՀԿ- թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու, ինչպես օրեր առաջ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: ԱԺ-ում տեսանելի դարձավ ՀՀԿ-ական շարքերում տիրող անորոշությունն ու խուճապային տրամադրությունները, հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության երբեմնի հենասյուներ հանդիսացող օլիգարխիկ հատվածը մեռած էր, թաղած չէր: Նրանք հրաժարվում էին բառ անգամ փոխանակվել լրագրողների հետ: ՀՀԿ-ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն երկու օր է Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության տարբեր անձանց բանակցությունները հաջողությամբ չեն պսակվում: Փաշինյանին երեկ տարբերակ է առաջարկվել, առաջինն այն է, որ նա ստանձնի ԱԺ ղեկավարի պաշտոնը, եւս մի քանի հանձնաժողովների ղեկավարություն, ու Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում հակակշռի Գործադիրի աշխատանքը: Սա սահմանադրական կազուս չի առաջացնի, ինչպես իր իսկ առաջադրած տարբերակը, համաձայն որի, խորհրդարանը պետք է ընտրի ժողովրդի առաջադրած թեկնածուին:Պարզ ասած՝ Փաշինյանը ցանկանում է, որ խորհրդարանական մեծամասնությունն ընտրի իրեն վարչապետի պաշտոնում: Խնդիրն այն է, որ Սահմանադրության համաձայն բոլոր խմբակցությունները թեկնածու առաջադրելու հնարավորություն ունեն, հետեւաբար ՀՀԿ-ն բոլոր իրավունքներն ունի առաջադրել եւ աջակցել սեփական թեկնածուին Սակայն Փաշինյանը հրաժարվել է այս տարբերակից: Ըստ էության չունենալով մեծամասնություն ԱԺ-ում,նման սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանը որեւէ լիազորություն չի կարող սահմանել Գործադիրի վրա. Որը իր քաղաքականությունը կիրականացնի խորհրդարանում ՀՀԿ մեծամասնության միջոցով: Առաջարկ է եղել նաեւ անցկացնել վարչապետի ընտրություն, միայն դրանից հետո նախապատրաստել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Բայց սա էլ ընդունելի չի կարող համարվել Փաշինյանի համար, քանի որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնը կհանձնի իր կուսակցին,հետեւաբար տիրապետելով վարչական ռեսուրսներին, ընտրությունների ժամանակ կգործի 10 հազար դրամի օպերացիան ու Փաշինյանը Աստված գիտե, թե որտեղ կհայտնվի: Երրորդ տարբերակը ոչ այնքան առաջարկ, որքան ուլտիմատում է եղել առ այն, որ ՀՀԿ-ն կգործի Սահմանադրության համաձայն եւ կառաջադրի ու կաջակցի իր թեկնածուին, իսկ միջազգային կառույցները չեն կարող ճնշումներ գործադրել իշխող ուժի վրա, քանի որ կբացատրեն, որ ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան, իսկ Փաշինյանը չի կարող վիճարկել այդ որոշումը, քանզի մեկ տարի առաջ չի վիճարկել նաեւ խորհրդարանի լեգիտիմության հարցը: ՀՀԿ-ում Սերժ Սսարգսյանի հրաժարականից հետո նաեւ հետեւություններ են արվել ու եկել եզրահանգման, որ ուժային կառույթները Սերժ Սարգսյանին չեն փոխամցել Հհայաստանում տիրող ռեալ իրավիճակը, ասել են, թե ամեն ինչ վերահսկելի է՝ կանխելով Փաշինյանի դեմ ավելի վաղ գործողությունները: Պատահական չէր, որ վերջինս իր հերթին երախտամոռ չգտնվեց ու նախօրեի հանրահավաքում տվեց երաշխիքներ, որ ուժայիններում լայնամասշտաբ կադրային ջարդ չի իրականացնի, եթե ինքը դառնա վաչապետ: Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am