Ցնցումն անխուսափելի է, ով է անելու վճռական քայլը

Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությունը թեւակոխել է վճռորոշ, միեւնույն ժամանակ վտանգավոր փուլ: Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին ապրիլի 27-ին,  ժամը 12-ին հրավիրեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոց` բանակցությունների: Փաշինյանը հանրահավաքին ասաց, որ Կարեն Կարապետյանի հետ իրենց բանակցությունը չստացվեց, որովհետեւ կային ՀՀԿ-ականներ, որոնք ասում էին, որ Կարեն Կարապետյանն իրենց չի ներկայացնում: Հետո ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ժողով արեցին ու հայտարարեցին, որ Կարեն Կարապետյանին լիազորում են բանակցել. «Մենք ընդունում ենք այդ որոշումը, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում եւ ես վաղը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման, ինչպես եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների մասնակցությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում: Մենք ՀՀԿ-ականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, մեր շեֆն է եւ մենք պիտի մեր ղեկավարին հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»: Կարեն Կարապետյանին արված առաջարկից հետո Փաշինյանը միեւնույն ժամանակ  բանակցությունները մտցրեց փակուղի՝ հայտարարելով, որ կամ ինքը վարչապետ կընտրվի, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Պարզաբանեց, որ խնդիրը ոչ թե իր վարչապետ դառնալն է, այլ Հայաստանի կոռումպացված համակարգը վերացնելը. «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի աջակցությամբ, կամ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք՝ մեր այս ոգեղեն շարժման որեւէ արժեք չպետք է տուժի: ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը, ուրիշ տարբերակ չկա: Փաշինյանը ներկայացրեց նաեւ իր ապագա ծրագրերը՝ վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 1-ին,  հայ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով եւ շրջափակի ԱԺ շենքը: Կարեն Կարապետյանն առայժմ չի արձագանքել Փաշինյանի առաջարկին, սակայն բանակցությությունների գնալը անպտուղ քայլ է լինելու, քանի որ որպես այդպիսին բանակցություններ էլ տեղի չեն ունենալու: Փաշինյանն ըստ էության  դուրս է մղել գործընթացները քաղաքական եւ իրավական հարթությունից ու իշխանության հետ խոսում է սպառնալիքի լեզվով, այն է՝ ինձ հաջողվել է ստանալ ժողովրդի աջակցությունը, հետեւաբար իրավական ու սահմանադրական գործընթացների վրա պետք է խաչ քաշել ու հարցին լուծում տալ հրապարակի պահանջը բավարարելով: Պարզից էլ պարզ է, որ իշխանությունը տուրք չի տալու Փաշինյանի կամակորություններին՝ խնդրի լուծումն իրավական ու սահմանադրական հարթությունից տեղափոխելով անձնական ցանկությունների ու ժողովրդական շարժման տրամաբանության համատեքստում: Սա ուղղակի հարվածի տակ է վերցնելու Հայաստանի՝ իբրեւ պետության անվտանգության ու կայունության խնդիրը, քանի որ նման նախադեպային լուծումից հետո հաջորդ իշխանությունները կանգնելու են նույն վտանգի  առաջ, որ ցանկացած պահի, ցանկացած շարժումով ու քաղաքացիական ընդվզումով հնարավոր է լինելու իրենցից վերցնել իշխանությունը: Հենց այստեղ է, որ վարչապետի ընտրության օրը օդում կախվելու է բախման հրամայականը՝ նոր ցնցումներով ապակայունացնելով պետության՝ առանց այն էլ փխրուն անվտանգությունը: Թերեւս հասկանալով, որ ստեղծվել է պատային իրավիճակ, երբ երեսուն տարի քաղաքակրթության եւ իրավականության ճանապարհով առաջ շարժվող   պետությունը կանգնած է այդ ուղուց ամբողջովին դուրս թռնելու եզրագծին,   ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հետքայլ են արել՝ փողոց դուրս չբերելով իրենց համակիրներին: Իսկ թե ով կսկսի վճռական քայլը՝ արդյոք Փաշինյանը հրահրելով բախումներ, թե իշխանությունը՝ գործի դնելով բիրտ մեթոդներ, տեսանելի կդառնա մոտ օրերս: Մարինե Արշակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am