Բաքուն կկազմակերպի տարբեր հարձակումներ

Ադրբեջանը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել բանակցությունները Հայաստանի՝ «սթափ մտածողությամբ քաղաքական ուժերի հետ»: «Շփման գծում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե լարվածությունը թուլացնելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»: Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները քննադատել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումը, լրագրողների աշխատանքի խոչընդոտումն ու քաղաքացիներին համատարած բերման ենթարկելը: Ըստ Aravot.am-ի՝ ակտիվ են եղել նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք լայնորեն քննադատել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան հայտարարել է. «Սերժ Սարգսյանը և իր կրիմինալ կառավարությունը կարծում են, որ անպատժելի են: Տարիներ առաջ Ազգային ժողովի վրա հարձակումը, քաղաքական գործիչների սպանությունը, այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների անմարդկային վերաբերմունքը կրկին ցույց տվեցին Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը: Սա վկայում է Հայաստանում հակաժողովրդավարական և բռնատիրական համակարգի գոյության մասին»: Իսկ ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևան հայտարարել է. «Ցավոք, Հայաստանի իշխանությունների կարճատես քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է տարածաշրջանում մեկուսացման մեջ և բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում»: Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին՝ ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց. «Նայեք, թե ինչ է տեղի ունենում մարզերում: Թեև իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, բայց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք ահազանգում են ձերբակալությունների, բռնությունների, բերման ենթարկելու մասին: Հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարների գործողությունները ճնշման էին ենթարկվում իշխանության ներքո գտնվող ուժային կառույցների միջոցով»: Իհարկե Ադրբեջանը մշտապես առիթը բաց չի թողել քննադատելու Հայաստանին որևէ ամբիոնից: Բայց հստակ պետք է հասկանալ, որ հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, անորոշությունը՝ իսկապես կարող են որոշակի տրամադրություններ առաջացնել միջազգային կառույցներում՝ Հայաստանի նկատմամբ: Դիվանագիտական աշխատանքի կազմակերպման հարցով՝ մեծ հարցականներ են: Ովքե՞ր են այդ աշխատանքը շարունակելու, ի՞նչպես, ի՞նչ առաջնահերթություններով: Էլ չենք ասում, թե ո՞վ է բանակցելու Հայաստանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հարցով, եթե առաջիկայում բանակցություններ կազմակերպվեն: Ընդհանուր առմամբ, պետք է սպասել, որ Ադրբեջանից կլինեն հարձակումներ և դրանք կսաստկանան առաջիկայում, և դա չի վերաբերում միայն սահմանային իրավիճակին: Սա այն պահն է, երբ Բաքուն ողջ ուժով է լարելու ուժերն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի բոլոր կողմերից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am