Եթե մենք վենդետա անելու լինեինք, դա վաղուց արած կլինեինք.Փաշինյան
«Եթե մենք վենդետա անելու լինեինք, դա վաղուց արած կլինեինք:Ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է:Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ անել և բոլորին հանել՝ նորերին նշանակել: Կլինեն և՛ նոր նշանակումներ, կլինեն դեպքեր, երբ գործող մարդիկ կաշխատեն »,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Կա՞ իրավական կարգավորում, որով «Սասնա ծռերն» ազատ են արձակվելու,հարցրեցին լրագրողները :«Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ թե ովքե՞ր են քաղբանտարկյալ, այդ հարցի պատասխանը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին»,պատասխանեց Փաշինյանը:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը փոխեն իրենց դիրքորոշումը և ցանկություն հայտնեն հանդիպելու, կհամաձայնվի՞ Ն. Փաշինյանը: Ի պատասխան՝ նա ասաց. «Այո, իհարկե, մենք ասել ենք, որ բաց ենք քննարկումների համար: Միայն թե, մենք պետք է համոզված լինենք, որ լիազորված անձի հետ ենք բանակցում»:
