Միջադեպ ոստիկանության բաժանմունքում․ կան ձերբակալվածներ

Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։ Բաժանմունքի ծառայողները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է բաժանմունքի օպերլիազորներից մեկի որովայնին։ Ոստիկանության ծառայողին մարմնական վնասվածք հասցնելուց հետո նրանք փախել են։

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են և՛ տղամարդու, և՛ երիտասարդի ինքնությունը։ Նույն օրը` ժամը 11-ն անց 20-ի սահմաններում, 52-ամյա Հարություն Իսկանդարյանը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և մկրատ։ Իսկանդարյանը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։ Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև նրա քրոջ որդին՝ Գագիկ Նազարյանը։ 28-ամյա Նազարյանը ևս ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am