Ա. Սարգսյան ունի վարչապետի պաշտոնի նախընտրելի իր թեկնածուն
«Ժամանակ» թերթը գրել է. «Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով երեկ մեկնել է Մոսկվա, նախագահ Արմեն Սարգսյանի համար վարչապետի պաշտոնի նախընտրելի թեկնածուն է: Գևորգյանը Մոսկվա ուղևորվեց, երբ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ՀՀԿ-ական չէ և Հայաստանի իշխանական դաշտում ընկալվում է որպես չեզոք ֆիգուր: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը Հայաստանի իշխանական համակարգում հայտնվեց 1996թ՝ որպես այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանի օգնական»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
