Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից: Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայի բժշկական շրջանակների աղբյուրը: «Արմեն Բորիսովիչը դուրս է եկել կոմայից և այժմ գիտակից վիճակում է: Նրա վիճակը կայուն է: Այսօր նրան կտեղափոխեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը:Ջիգարխանյանի ախտորոշումը դեռ պարզ չէ»,- ասել է աղբյուրը:
