«Դեզերտիրներ չպետք է լինեն». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի նիստին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, բացի շարժմանը միացած «Գրանդ քենդիի» ներկայացուցչից ու Սեյրան Սարոյանից, որն ԱՄՆ-ում է, սակայն մոտ օրերս պատրաստվում է վերադառնալ: Ինչպես միշտ, ներկա չի եղել նաեւ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը: Նիստի մասին պատմող ՀՀԿ-ականները զմայլված էին Սերժ Սարգսյանով։ «Այդքան մարդկային, այդքան էմոցիոնալ մենք նրան չէինք տեսել. ամեն բառը կշռադատված ու ապրված էր։ Շատ հուզիչ էր, մենք իրեն իսկապես սիրում ենք»,- ասաց մեր զրուցակիցը: Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է ՀՀԿ-ի միասնականության մասին, ասել, որ ունեն այնքան ձայն, որ առանց որեւէ մեկի աջակցության կարող են ընտրել իրենց թեկնածուին` Կարեն Կարապետյանին, որին էլ ինքը հանձնում է ՀՀԿ-ի ղեկավարումը, «որպեսզի չասեն` ես ստվերային ձեւով կառավարում եմ ՀՀԿ-ն։ ՀՀԿ լիդերն այլեւս Կարեն Կարապետյանն է, եւ բոլորդ մեկ մարդու պես պետք է համախմբվեք իր շուրջ. դեզերտիրներ չպիտի լինեն»: Իսկ ինչպե՞ս է տեղի ունենալու ՀՀԿ ղեկավարության անցումը Կարեն Կարապետյանին՝ համագումա՞ր եք անելու: «Կարծում եմ` ոչ. ՀՀԿ ղեկավարի լիազորությունները, ըստ կանոնակարգի, մեխանիկորեն անցնում են առաջին տեղակալին, կարծում ենք՝ խորհրդի նիստ կանենք, այդ մասին կխոսենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am