Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ. Փաշինյանը երեկոյան փակագծեր է բացելու (տեսանյութ)
Քիչ առաջ տեղի է ունեցել #ԻմՔայլը, «ՄերժիրՍերժին» եւ ուսանողական նախաձեռնությունների համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը: «Այդ նիստում քննարկում ենք բոլորին հուզող մի հարց, թե ինչպես պետք է շարունակվի մեր թավշյա հեղափոխությունը: Այն պետք է բերի իրական փոփոխություններ: Այսօր հանրահավաքին ստրատեգիական որոշումների մասին ենք խոսելու, հրապարակելու ենք 2-րդ փուլի ճանապարհային քարտեզը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքը տեղի է ունենալու 19:00-ին՝ Հանրապետության հրապարակում:
