Հեղափոխությունը, Ալիևի ախորժակն ու արտաքին ուժերի խորամանկ հայացքները

Մի քանի օր է, ինչ Արցախի ՊԲ-ն տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են, որ շփման գծում ադրբեջանական կողմը որոշակի աշխուժություն է ցուցաբերում: Վերջին նման տեղեկատվությունը երեկ տարածեց: Արցախի ՊԲ-ն ապրիլի 23-ի ժամը 13:35-18:00-ն առաջնագծում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրություն տարածեց, որը փաստում էր ժամը 13:35-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակաընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբն է հանդես եկել հայտարարությամբ: Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ հայտարարություն են տարածել՝ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու,մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հավելելով՝ «ակնկալում ենք կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ և վերականգնել ակտիվացած բանակցությունները՝ հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»: Իսկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանին զգուշացրել է՝ չօգտվել Հայաստանի ներքին զարգացումներից և զերծ մնալ սադրանքներից: «Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, որ Հայաստանում ներքին քաղաքական զարգացումների ֆոնին կարող է որևէ գործողություն հրահրել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները»,- գրել է Բալայանը: Այն, որ Ադրբեջանը հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակներում մշտապես «ակտիվություն» է ցուցաբերել՝ դա հայտնի էր վաղուց: Ավելին՝ նման ակտիվություն Ադրբեջանը մշտապես ցուցաբերել է նաև ապրիլի 24-ի նախօրեին: Անշուշտ, այսօր, առավել քան երբևէ Հայաստանում քաղաքական դաշտի պատասխանատուները՝ բոլորն անխտիր պետք է ելնեն այն կետից, որ Հայաստանը չի կարող մնալ այնպիսի լարվածության մեջ, որի արդյունքում Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից: Այժմ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության, կայունության ու ապահովության խնդիրն է դրված, և սրանք պարզապես բառեր չեն: Ներքին պայթյուն չի կարելի թույլ տալ: Դա հղի կլինի մի իրավիճակի ստեղծմամբ, որից կարող է օգտվել ոչ միայն Ադրբեջանը, այլև ուժային այլ կենտրոններ: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am