Մոսկվան գոհ էր հեղափոխությունից, բայց ամեն ինչ կփոխվի ժամերի ընթացքում

ՌԴ դաշնային հեռուստաալիքները վերջին օրերին լուսաբանում էին հայաստանյան իրադարձությունները որոշակիորեն հավասարակշիռ: Իսկ Կրեմլն էլ հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի զարգանում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի ու քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի: «Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է», երեկ ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»,- նաև ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: Ըստ էության՝ նա կրկնել է Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ առաջ արած իր նախորդ հայտարարությունը: Հիշեցնենք՝ երեկ Պեսկովը դեռ մինչև Սարգսյանի հրաժարականն ասել էր․ «Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենամտերիմ հարաբերություններ»: Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները կարող են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել էր․ «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև նշել էր, թե տեղյակ չէ՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձել է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ռուսաստանյան մամուլը, առավելապես՝ Կրմելից անկախ լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում էին Հայաստանում ծավալվող իրադարձություները դեռ ապրիլի 13-ից սկսած: Սակայն՝ ՌԴ դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերն այդ թեմային գրեթե չէին անդրադառնում: Թեմային գրեթե անդրադարձ չէր կատարվում նաև դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող բազմաթիվ թոք-շոուներում: Վերջին օրերին այդ հաղորդումների հիմնական թեմաներն էին մնում ուկրաինական հակամարտությունը, Սիրիան և ռուս-ամերիկյան հարաբերությունները: Հայաստանյան իրադարձություններին, ըստ էության առաջին անգամ, համապետական սփռում ունեցող ռուսական ալիքներն անդրադարձան, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հատկանշական է, որ այս թեմային նվիրված երեկվա թոք-շոուներում պարբերաբար շեշտվում էր, որ «հայկական թավշյա հեղափոխությունը» տարբերվում է ուկրաինական ու վրացական հեղափոխություններից, և որ այն պետք չէ բնութագրել որպես «մայդան»: «Եկեք պայմանավորվենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հայաստանցիների ներքին գործն է, մեզ դա չի վերաբերվում: Մեզ միայն հետաքրքրում է, որ մեր հարաբերությունները Հարավային Կովկասում մեր ամենակարևոր դաշնակից Հայաստանի հետ, մնան անփոփոխ»,- հայտարարել է ռուսական «Առաջին ալիքի» մեկնաբանը: Ռուս քաղաքագետ Մաքսիմ Յուսին, իր հերթին, հեռուստաեթերում ընդգծել է՝ Հայաստանում ով էլ լինի իշխանության ղեկին, միևնուն է՝ մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, քանի որ ունի «հավերժ թշնամիներ», ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի: «Ռուսաստանը Հայաստանի համար այլընտրանք չունի»,- ասել է Յուսինը: Ի դեպ, ռուսաստանյան ինտերնետ-տարածքի օգտատերեր էլ սոցիալական ցանցերում զարմացած կատակում էին՝ Կրեմլի համար այսուհետ գոյություն ունի երկու տիպի հեղափոխություն՝ «վտանգավոր գունավոր հեղափոխությունները և ճիշտ հայկական հեղափոխությունը»: Այսպես՝ եզրակացություն. առայժմ Մոսկվայի չեզոքությունը ընդամենը պայմանավորված էր Կարեն Կարապետյանի «առաջխաղացման» հնարավորություններով: Նշանակում է ամեն ինչ կարող է փոխվել րոպեների ընթացքում, երբ այսօր Մոսկվան պարզի, որ Հրապարակը լիքն է, նույն ուժով «Մերժում է Կարենին»: Այդ ժամանակ, կարելի է պատկերացնել, թե ինչ կսպասենք Ռուսաստանից՝ թե քարոզչական, թե՛ կոնկրետ գործողությունների առումով: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am