«Լամբադա» կամրջի մոտ երթևեկությունը կաթվածահար վիճակում է /video/
Երեկ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները սկսվում են ժամը 12-ից: Ահա այդ ժամին,Երևանի «Լամբադա» կամրջի մոտից սկսվեցին այսօրվա գործողությունները: Բազմաթիվ մարդիկ արդեն հավաքվել են կամրջի մոտ:Երթևեկությունը այդ հատվածում կաթվածահար վիճակում է:
