Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը
ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հիմնական առաջնահերթությունները կդառնան խաղաղության և անվտանգության հարցերը՝ այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփլը՝ փոխացնում է APA գործակալությունը։ Նրա խոսքով՝ ուշադրություն կդարձվի նաև ԵԱՀԿ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը։ Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը»,- հայտնել է Թեմփլը:
