Կարենի «վարդագույն» երազանքն ու Ֆորբսի աստղերի ուժը

«Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ», երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Հրապարակ դուրս գալու հայտարարությունից հետո՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել: Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: Այսօր հրավիրված ասուլիսում Կարեն Կարապետյանը նորից պարզաբանել է, որ չգիտի երկիր, որտեղ՝ «ժողովրդի թեկնածուն այդպես է ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»: «Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան մեր քաղաքացիները որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որևիցե երկիր որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք անել արտահերթ ընտրություններ և, եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա: Այլ տարբերակ՝ Սահմանադրությունն այսօր չի արգելում Ազգային ժողովում իրենց ֆրակցիան ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն: Եվ, եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով, ասել՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ»: Ի՞նչ է առաջարկում Կարեն Կարապետյանը` քաղաքական ուժերով հավաքվեն զրուցեն: «Թող այդ հարցը բարձրացնի, բոլոր հարցերը որ մեզ հուզում են, մենք պետք է նստենք սեղանի շուրջը: Մենք չենք կարող մեծ զանգված քաղաքացիների, իրանց իրավասության սահմաններում, մենք շատ հարգում ենք սա, բայց մենք ձեր հետ միասին մշակել ենք մի մշակույթ, Սահմանադրությունը, օրենքներ և այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ մենք ռեգուլյար… բացի նրանից, որ մենք կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել՝ ժողովրդի ընտրյալը: Չկա ժողովրդի այդպիսի ընտրյալ»: Երեկ, կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Բանը հասել է նրան, որ նա առանձնացնելով Ազգային անվտանգության ծառայության այս օրերի ցուցաբերած զգոնությունը և պարտականությունները պատշաճ կատարելը, նշեց. «Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ և վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում։ Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք և օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»: Կարեն Կարապետյանը երեկ նաև իրավիճակը քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ: «Քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական»: Բացի այդ, Կարեն Կարապետյանը հանդիպել է IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին: «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը հրապարակային հասկացնել է տվել՝ «ուրախ կինենք, որ երեկվա էներգիան և զգացմունքները Հայաստանը փոխեն դեպի լավը»: «Նոր Հայաստան պետք է կառուցենք, ոչ թե, ասենք, մի օլիգարխը փոխարինի մյուսին ու նման բաներ»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական պայքարի հաղթանակին, ասել է Ռուբեն Վարդանյանը: Կարեն Կարապետյանը մինչև երեկ փորձում էր իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը՝ իրավապահներից մինչև գործարարներ, քաղաքական դաշտից մինչև հասարակության աջակցություն: Բայց, կարծես, չստացվեց: Ֆորբսահայերի օգնությամբ՝ հեքիաթային Հայաստանի տեսլական խոստանալով հնարավոր չէ ժողովրդի համակրանքը ձեռքբերել, մանավանդ, եթե իշխանության ղեկը ձեռքումդ էր և ոչինչ, բացի դատարկաբանությունից չես արել իշխանավարման ընթացքում: Ֆորբսահայերով կարելի է միայն իշխանության ներսում «հեղափոխություն» անել, Կարեն Կարապետյանն այս պարզ ճշմարտությունը չհասկացավ, իսկ դա կարող է ճակատագրական դառնալ իր և իր «վարդագույն» երազանքների համար: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am