Ուշագրավ քամիներ Ռուսաստանից թավշյա հեղափոխության շուրջ

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ գրառում է կատարել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հայերը հզոր ազգ են. «Ժողովուրդը, որ ուժ ունի իր պատմության ամենաբարդ պահերին անգամ չպառակտվել և պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կտրուկ տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: Մարիա Զախարովան նաև ապրիլի 19-ին էր անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով՝ իրավական դաշտում», ասել էր Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում: Երեկ նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է անդրադարձել հայաստանյան իրադարձություններին: Մոսկվան չի միջամտի Հայաստանում առկա հակամարտությանը, ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի: Աշխարհաքաղաքական դատողությունները տեղին չեն: Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է»,-ասել է Պեսկովը՝ հավելելով. «Մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է: Երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերություններ, ԵՏՄ անդամ»: Հարցին, թե կլինե՞ն ինչ-որ խորհրդակցություններ Երևանի և Մոսկվայի միջև, Պեսկովը պատասխանել է. «Կրեմլի մասով ես ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ վերջերս նախագահը շփումներ է ունեցել: Նախագահը շնորհավորել է գործընկերներին՝ ընտրվելու առթիվ»: Հարցին, թե արդյոք Գյումրիի ռուսական ռազմակայանում կարող է հատուկ ռեժիմ մտցվել, Պեսկովը խորհուրդ է տվել դիմել ՊՆ-ին: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ապրիլ 18-ին Պեսկովը խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին՝ նշում էր, թե Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կզարգանա օրենքի շրջանակում, պատասխանելով այն հարցին՝ հետևում է արդյոք Մոսկվան Երևանի իրադարձություններին: Նա հիշեցրել էր, որ երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: «Մենք հետևում ենք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, և, գլխավորը, հույս ունենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում»: Վերջին օրերին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, իհարկե, կարելի է գնահատել զուսպ, հավասարակշռված: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի շարժման առաջին օրերին ռուսաստանյան շրջանակներից հնչում էին ավանդական ջղաձգումներ այն մասին, թե Հայաստանում կատարվողը արևմտյան ուժերի աջակցությամբ տեղի ունեցող գործընթաց է, անգամ «մայդան» էին կոչում, ԱՄՆ դեսպանատանն էին ուղիղ մեղադրում՝ Հայաստանում «հեղափոխություն» իրականացնելու մեջ: Այսօր, երբ Սերժ Սարգսյանն այլևս իր պաշտոնում չէ՝ Ռուսաստանի հիստերիան մարեց: Հետաքրքիր է՝ ինչու՞... Մետաքսյա Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am