Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Պուտինից. Հայաստանը համաշխարհային մամուլի ուշադրության ներքո

Միջազգային լրատվամիջոցները երեկ գլխավոր լուրերի իրենց բաժիններում անդրադառնում էին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրան այդ քայլին դրդող համաժողովրդական շարժմանն ու շարժման հաղթանակին: Bbc-ն մեջբերում է Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանի հետևյալ խոսքերը. «Կարծում եմ նրա հրաժարականը ժողովրդավարության հստակ ցուցադրում է: Աշխարհի ոչ բոլոր անկյուններում սկսված ցույցերն են կարողանում հասնել իշխանությունների հրաժարականին»: Bbc-ն հիշեցնում է, որ Սարգսյանը քննադատության էր ենթարկվում Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերությունների համար: Բրիտանական կայանը մեջբերում է նաև հանրահավաքի մասնակից ցուցարարների խոսքերը. «Սա հենց այն է, ինչ հասկանում ենք հաղթանակ ասելով»: «Սա իրապես օր է, որը պետք է զգանք բոլորս, սա օր է, երբ բոլորս պիտի լինենք այստեղ` ականատես լինելու պատմության այս էջին»: Ըստ կայքի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը «ուրախության հրավառություն էր, որը պայթեց հրապարակում»: «Գարդիըն» պարբերականը գրում է, որ ցույցերը Հայաստանում եռում էին արդեն մեկ շաբաթ: Սակայն այդ օրերին փողոցներում լցված ոստիկանները երկուշաբթի օրը բացակայում էին տեսադաշտից»: Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում Սարգսյանի դեմ ընդդիմությունը նրան մեղադրում էր նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվող լարվածությունը մեղմել չկարողանալու մեջ: Cnn-ը, պարզապես տեղեկություններ տալով Հայաստանում զարգացող ու տեղի ունեցած իրադարձությունների մասին, իր ընթերցողներին պատմում է Սերժ Սարգսյանի անցած ու քաղաքականապես ավարտված ուղու մասին: Իսկ «ԱյՋազիրա»-ն գրում է. «Սարգսյանի հայտարարությունը չի նշում, թե երբ է ինքը թողնում պաշտոնը»: Իսկ գործակալության թղթակցի խոսքերով, «Այս շարժումը ցույց տվեց, թե որքան են Հայաստանում մարդիկ հասկացել, որ իրենք ունեցել են համակարգում փոփոխություն իրականացնելու ուժ, համակարգ, որը հայտնի է իր կոռուպցիայի բարձր մակարդակով»: «Ռոյթըրզ» լրատվականն իր ընթերցողներին պատմում է ցուցարարների հետ մոտ 200 զինվորականների կողմից միասնության փաստի մասին, այն մասին, որ նրանք ողջագուրվում էին ցուցարարների հետ ու ծածանում երկրի պետական դրոշները: «Պաշտպանության նախարարությունը դատապարտել է զինվորականների այս քայլը, այն անվանելով անօրինական ու հայտարարել, որ նրանք կենթարկվեն ամենախիստ պատիժների»: Ռոյթըրզի համաձայն, զինվորականները եղել են ռազմական խաղաղապահների գումարտակի անդամներ: «Նյու Յորք Թայմս»-ը և «Վաշինգթոն Փոսթը» հիշեցնում են, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը 2008-ին ստանձնել էր վարչապետի պաշտոնը և նախագահի պաշտոնը նորից զբաղեցրել 2012-ին: Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին են անդրադարձել նաև «ԷյԲիՍի», «Բլումբերգ», «Նյուզուիք», «Յուրոնյուզ» և աշխարհի մի շարք այլ հանրահայտ թերթեր, հեռուստատեսային ու ռադիոկայաններ, լրատվական այլ ծառայություններ: Բացառություն չէր թուրքական մամուլը: Այստեղ նույնիսկ լուսաբանել էին զինվորների մասնակցությունը երևանյան ցույցերին: Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։ «Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։ Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում էին, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն 10 օր շարունակվող բողոքի ցույցերին միացել են նաև 100-ավոր զինվորականներ։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ցուցարարների շարքերում զինվորներ կան և նշել, որ այդ զինվորների նկատմամբ խստագույն իրավական պատժամիջոցներ կկիրառվեն», -գրում է «Milliyet»-ը։ Իսկ «Hürriyet» թերթի կայքը հիշեցնում է, որ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին հայտարարել էր երկրում թավշյա հեղափոխություն սկսելու մասին։ «Habertürk» լրատվական կայքը լուրին կցել է նաև հայ զինվորների երթը պատկերող տեսանյութ։ Լուրերում տեղ են գտել նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված են զինվորական համազգեստով ցուցարարներ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am