Վաշինգտոնն ու Բրյուսելը խաղի մեջ են. իշխանական «հեղափոխություն» չեն հանդուրժի

«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»: Սա ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն է: Նրանում հստակություն կա՝ հայաստանյան ճգնաժամը պետք է լուծվի օրենքի շրջանակներում, իշխանությունը խաղաղ պետք է փոխանցվի՝ Հայաստանի ժողովրդի և ընտրյալ առաջնորդների միջոցով: Եվ միայն այդ դեպքում ԱՄՆ-ն արդյունավետ կհամագործակցի Հայաստանի նոր կառավարության հետ: Վաշինգտոնի ուղերձներն, առավել քան, հստակ են ու միանշանակ: Երեկ հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ռիչարդ Միլսի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր կերպով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։ «Պետք է գովեստով արտահայտվեմ նաև անվտանգության պաշտոնյաների, կառավարության մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին», - ասել է դեսպանը: Դեսպան Միլսն ավելացրել է, որ այնուամենայնիվ եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, և այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն, իսկ մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով: Նա անդրադարձել է նաև Հայաստանի արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նշելով, որ նա իրական առաջնորդի նման գործեց՝ լսելով Հայաստանի ժողովրդի ձայնը և կայացնելով այդ բարդ որոշումը: «Առաջիկա օրերին մենք կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ։ Բոլոր հայերի նպատակը հիմա պետք է լինի համախմբված շարունակել երկխոսությունը, գալ ընդհանուր հայտարարի առաջիկա քայլերի շուրջ։ Սա հիանալի պահ է հայ ժողովրդի և այս երկրում ժողովրդավարության ոգու համար», - իր խոսքն ամփոփեց դեսպանը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ընդգծել է, որ ԵՄ-ն այժմ ևս կարևորում է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար․ «Եվրոպական միությունը կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս ողջ գործընթացի ընթացքում»: Անդրադառնալով ԵՄ-Հայաստան պայմանագրին, նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը այժմ հավակնոտ ծրագիր ունեն և պետք է աշխատեն դրա իրականացման ուղղությամբ․ - «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը շատ կարևորում է այն բոլոր արժեքները, որոնք դրված են մեր համաձայնագրի հիմքում, այժմ անգամ էլ ավելի ջանասիրաբար պետք է աշխատենք դրա կետերի իրականացման շուրջ»։ Այսպես, Վաշինգտոնն ու Բրյուսելը հստակ դեմ են համաժողովրդական հեղափոխությամբ իշխանական «հեղափոխությանը», նրանց կոչեր ենթատեքստում ակնհայտ է դառնում, որ ներիշխանական հեղափոխությունը ցանկալի ելք չէ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am