Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում. Ռուբեն Հակոբյանի բաց նամակը՝ Փաշինյանին

Բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին Բարեւ, Նիկոլ: Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որեւէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում եւ ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տեւական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանությանն տեր դառնալն է: Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ: Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից եւ մահապատժի հոդվածներով ձեռբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը: Հիմա` ըստ էության: Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում: Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ եւ գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ եւ հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպելու համար: Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որեւէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր`կապիտուլյացիայի պայմաններով: Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճժգրիտ եւ անփոխարինելի տարբերակն է: Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, եւ դու երեւի կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը: Չեմ կարծում: Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերու՞մ: Կամ ո՞րն է քո քաղաքական պլատֆորմը եւ, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը: Հիշում ե՞ս` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզ: Այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին: Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի… Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր… Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաեւ չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի: Ռուբեն Հակոբյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am