Կեղծ արժեքների հեղափոխություն

Այսպիսով՝ ավարտվեց Սերժ Սարգսյանի իշխանության էպոխան, սակայն հեղափոխություն անվանել տեղի ունեցածն այնքան էլ ազնիվ չի լինի։ Ոչ միայն այն իրողության համար, որ երկրում շարունակում է Հանրապետականի իշխանությունը, որի ղեկավարը նույն ինքը Սերժ Սարգսյանն է, ով հրապարակի պահանջով երեկ ներկայացրեց հրաժարականի դիմումը, այլ այն, որ իրական արժեքային հեղափոխություն տեղի ունեցավ, բայց այն լիակատար դառնալուց դեռ հեռու է։ Լուսավոր եւ սեփական իրավունքներին տեր կանգնող աննկուն երիտասարդների հաղթանակը, անշուշտ, վիճարկելու ենթակա չէ, մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղթանակի, դրական սպասումների, հույսի արթնացում, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից, սակայն, ի վերջո կան իրողություններ, որոնք պահանջում են սառը և սթափ հայացք՝ հենց նույն հանրությանը հուսախաբ չլինելու, չհիասթափվելու համար: Այսպիոսով՝ ապրիլյան այս հեղափոխության վարակիչ էֆեկտներից մեկն էլ հայտնի մարդկանց՝ դերասանների, մտավորականների, երգիչ-երգչուհիների, հաղորդավարների աջակցությունն էր։ Մի բան, որը աչքով տեսնելուց հետո էլ անհավատալի էր թվում։ Տարիներ շարունակ Հայաստանում մատների վրա հաշված այդպիսի մարդիկ են մնացել, որոնք չեն դարձել իշխանությունների խոսափողը, ունեցել ու հնչեցրել են իրենց ուրուն տեսակետը, որը մեղմ ասած չի խաչվել իշխանությունների վարած քաղաքական գծի հետ։ Նրանք չեն կուրացել իրենց դոշից կախ տված զանգուլակներից, ոմանք էլ կտրուկ հրաժարվել են այդ շքանշաններից, սակայն քաղաքացիական, մտավորական իրենց կեցվածքով եղել են ժողովրդի կողքին, խոսել նրա սրտից՝ կանգնելով իշխանությունների կոկորդին։ Օրինակ Ռուբեն Բաբայան, Լալա Մնացականյան, Եղիշե Պետրոսյան, Ռուբեն Հախվերդյան, որոնց միացումը այս շարժմանը ոչ միայն զարմանալի չէր, այլեւ տրամաբանական։ Նրանք մտածող մարդիկ են, որոնք որեւէ պահի չեն խուսափել ոչ իշխանահաճո կարծիքներ հնչեցնել։ Մյուս զուգահեռում առնվազն զավեշտալի էր հեռուստասերիալների հաղորդավարների ու դերասանների քայլը։ Երբ անցել է թոհուբոհը, տեսանելի է, թե որտեղից ու ովքեր էին այդ մարդկանց հրապարակ գործուղել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում շոու-բիզնեսը եւս բաժանված է թեւերի, մի թեւը սպասարկում է Սերժ Սարգսյանին, մեկ ուրիշը՝ Կարապետյան զույգին, մասնավորապես Սամվել Կարապետյանին, որի նախաձեռնությամբ կազմակերպվում եւ իրականացվում է Տաշիր ամենամյա մրցանակաբաշխությունը, եւ այսպես շարունակ։ Ու եթե ուշադիր հետեւենք, թե որ աստղը որ կողմից էր հարթակի ճանապարհը բռնել, ապա ի հայտ կգա այս հեղափոխության կեղծ արժեքային դեմքը։ Անի Սահակյան

դիտվել է 190 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am